31.01.2014|
11:21
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի սրտում Հայաստանի ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանն է։ Թանգարանում հայոց ազգի խիստ գունագեղ պատմությունն է քոչարի բռնել, զի՜լ ու զրնգուն, սկսած Ք.ծ.ա. 4-րդ հազարամյակից։ Թանգարանի հնագույն մշակույթը համալրված է կեռխաչերով (սվաստիկայով), ձկնակերպ «Վիշապ» քարակոթողներով, քարե աղորիքով, կանացիակերպ կուռքերով, օձագլուխ եղջերագավով, պաշտամունքային կաթսայով, ցորենի ամբարով և, վերջապես, երկնասլաց ֆալլոսով։ Այժմ դառնանք ներկա հրապարակման հերոս-ֆալլոսին։