Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 
  • Լիվոռնոյի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցին

    Լիվոռնոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

    14.02.2014| 11:05
    Կառուցվել է Իտալիայի Տոսկանա մարզի Լիվոռնո «ազատ նավահանգստում», 120 հայ վաճառականների ֆինանսական հանգանակությամբ: Օծվել է 1714-ին: Հռոմի թույլտվությունն ստանալու և շինարարությունն ավարտին հասցնելու համար պարտական ենք Աստվածատուր Օղլանքեշիշյանին (դե Մաթուս), որը սերում էր Աղվանից Թեոդորոս Օղլանքեշիշյան իշխանական տոհմից և որը Լիվոռնո էր ժամանել որպես նորջուղայեցի Խոջա Մինասենց առևտրային տան գործակալ, ապա ինքնուրույն գործել: Հանգանակության գումարը կազմել է 3245 պեցցա, իսկ նա իր քսակից տրամադրել է 53032 պեցցա:
  • «Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ  թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

    «Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

    14.02.2014| 11:02
    ԹԱԳՈՒՀԻ-ՆՈՅԵՄԻ ՊԵՏՐՈՍԻ ԹՈԽՄԱՆՈՖ-ԼԱԹԻՖԸ (1864-1924) կրթությունն ստացել էր Կահիրեի հռոմեադավան կաթոլիկների Անարատ հղության դպրոցում: Պետական պաշտոնյա, երկրաչափ հորից ժառանգած բերրի հողային կալվածքը, որ գտնվում էր Մերքեզ Աբու Հոմսի շրջանի Բատուրես գյուղում, 1917 թ. սեպտեմբերի 30-ի կտակով նա նվիրաբերեց Ազգային առաջնորդարանին: Նույն կտակով նվիրեց նաև Կահիրեի Ղասր-էլ-Այնի փողոցում գտնվող 400 քմ տարածքը, պայմանով, որ իր 1000 եգիպտոսյան ֆունտ պարտքը վճարվի, իրեն ցկյանս հատկացվի 20 ֆունտ, իսկ հողատարածքի բերքից ստացված եկամտով այդ տարածքում շահութաբեր շենք կառուցվի: 1923 թ. 4000 ֆունտով երկհարկանի շենքը կառուցվեց՝ տարեկան բերելով 300 ֆունտ եկամուտ:
  • Ցեղասպանությանը նվիրված համերգ` Գերմանիայում

    Ցեղասպանությանը նվիրված համերգ` Գերմանիայում

    13.02.2014| 17:26
    Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ապրիլի 20-30-ին, Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, համերգներով հանդես կգա Գերմանիայում:
  • Վիկինգների SMS-ները

    Վիկինգների SMS-ները

    13.02.2014| 16:13
    Օսլոյի համալսարանի գիտնականն ապակոդավորել է փայտի վրա թողնված ծածկագիրը: Նա առաջինն է ապակոդավորել վիկինգների հնագույն ծածկագիրը, որը թվագրվում է 12-13-րդ դարերին՝ գրել է The Guardian-ը:
  • Կորած Ապոլոնը գտնվեց

    Կորած Ապոլոնը գտնվեց

    12.02.2014| 15:50
    Հին հունական աստվածներից մեկի՝ Ապոլոնի դարեր շարունակ կորած համարվող բրոնզե արձանը գտնվել է Գազայի հատվածում: Տեղացի ձկնորսներից մեկը պատմել է, որ 500 կգ քաշով արձանն ինքը հայտնաբերել է անցած տարվա օգոստոսին՝ ծովի հատակին:
  • Հայերեն ատաղձն ընդամենը 1870 բառ է

    Հայերեն ատաղձն ընդամենը 1870 բառ է

    11.02.2014| 11:48
    Վերջերս լրացավ վրաց քաղաքական-հասարակական գործիչ, նշանավոր արձակագիր ու բանաստեղծ, գիտնական, բառարանագիր, ինչու չէ, նաև հայագետ Սուլխան Սաբա Օրբելիանու ծննդյան 355-ամյակը (1658-1725 թթ.):
  • Ֆլեշ մոբ՝ Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին

    Ֆլեշ մոբ՝ Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին

    10.02.2014| 16:13
    Մարտի 15-ին Հյուսիսային պողոտայում Պատանի պատմագետների ակումբը, «Նոր Միտք» ԵԻՄ-ը կանցկացնեն արդեն ավանդույթ դարձած «Գինի լից» ֆլեշ մոբ ակցիան՝ նվիրված Սողոմոն Թեհլերյանի սխրագործության հիշատակին։
  • Կլինի այն, ինչ եղել է, և ինչը  չի կարելի թույլ տալ, որ կրկնվի

    Կլինի այն, ինչ եղել է, և ինչը չի կարելի թույլ տալ, որ կրկնվի

    07.02.2014| 12:42
    Այժմ զուգահեռներ անցկացնենք Շահրիմանյանների ու Լազարյանների միջև: Խոր և համապարփակ ինտեգրումը եվրոպական կյանքին, այն էլ՝ դավանելով կաթոլիկություն, Շահրիմանյանների պարագայում հանգեցրեց ազգային ինքնության լիակատար կորստի և ուծացման: 1788 թ. Լիվոռնոյում ապրում էր արական սեռի 11 Շահրիմանյան, իսկ մեկ դար անց ոչ մեկը չէր մնացել: Գասպար Սահրադի Շահրիմանյանի որդի Բարսեղ-Բազիլիոն ձեռնադրվեց մոնսինյոր, հետագայում նշանակվեց մի շարք շրջանների նահանգապետ (governatore), իսկ ոմն Ալֆոնսո Դոմենիկո Սերիմանն ընտրվեց եպիսկոպոս: Այսօր Շահրիմանյանների ազգանունով Վենետիկում պահպանվել է Salizada Seriman պալատ-հյուրանոցը:
  • Վիկտորյա թագուհին՝ Գեորգ 7-րդի, Վիլհելմ 2-րդի ու նրա մոր հետ

    Վիկտորյա թագուհին՝ Գեորգ 7-րդի, Վիլհելմ 2-րդի ու նրա մոր հետ

    07.02.2014| 12:12
    Սակայն Վիկտորյա թագուհու մահից հետո Ռուսաստանի, Բրիտանիայի և Գերմանիայի միջև փխրուն խաղաղությունը անհետացավ՝ Եվրոպան մոտեցնելով Առաջին աշխարհամարտին, որի ժամանակ Նիկոլայ 2-րդն ու Գեորգ 5-րդը կռվում էին ընդդեմ իրենց զարմիկ Վիլհելմ 2-րդի:
  • Նիկոլայ 2-րդն ու Գեորգ 5-րդը

    Նիկոլայ 2-րդն ու Գեորգ 5-րդը

    07.02.2014| 12:09
    Արյունակցական սերտ կապեր ունեցող այս 3 միապետներից ամենամեծը Վիլհելմն էր: Մանկուց նա թույլ առողջություն ուներ ու անգլիացի մոր հետ բարդ ու լարված հարաբերություններ: