17.06.2014|
12:06
Ֆրանսաբնակ պատմաբան Արթուր Բեյլերյանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արխիվում հայտնաբերել է մի փաստաթուղթ, ըստ որի 1915 թ. հունվարի սկզբին տեղի է ունեցել հույժ գաղտնի մի ժողով, որին մասնակցել են 5 հոգի` Թալեաթը, դոկտոր Բեհաեդդին Շաքիրը, Կոստանդնուպոլսի քաղաքագլուխ Իսմայիլ Ջանբոլաթը, դոկտոր Նազըմը և ռազմական նախարարության քաղաքական բաժնի փոխտնօրեն գնդապետ Սեյֆին: