26.09.2019|
22:52
Ո՞վ հասկացավ, թե Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի բյուջեի վրա 165 մլն դրամ արժեցող ամերիկյան այցի նպատակը որն էր։ Եթե այնտեղից նորից հաթաթաներ տալ նախկին ռեժիմին, բոլորին, այդ թվում հոգևորականներին ծնկի բերելու սպառնալիքներ տեղալը, խոսել իր աննախադեպ «հեղափոխության» մասին ու մի անգամ էլ անդրադառնալ Արթուր Վանեցյանին, այս անգամ ուսադիրները աղբաման նետելու հրովարտակով, ի՞նչ եք կարծում, արժե՞ր այդքան գումար ծախսել մեր հաշվին։