ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հավերժ փա’ռք քեզ, Վրե’ժ եղբայր

Հավերժ փա’ռք քեզ, Վրե’ժ եղբայր
12.07.2024 | 15:29

Մեր համագյուղացի Վրեժ Կոստանդյանը հասցրեց միայն քսանն ապրել իրար հաջորդող այնքա՜ն գեղեցիկ ու զմխրուխտ գարուններից:

Այն գարուններից, որ Վրեժից հետո ամեն տարի մի կարմիր, արնագույն կակաչ ավել են բերում այս աշխարհ:

Գարունները...

Վրեժի այնքա՜ն սիրած գարունները, որոնք հիմա, ամեն տարի գալով, ամեն տարի կարոտ են մնում իրենց սիրահարի սիրուց... և գարուններն այնքան տխուր են ամառնանում առանց Վրեժի:

Վրեժը 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ առաջին օրից մասնակցել է Թալիշ-Մատաղիս բնակավայրերի համար մղվող ծանր մարտերին: Հոկտեմբերի 13-ին զոհվել է քաջի մահով` միանալով անմահների գնդին:

Նրա մասին կարելի շատ գրել, անվերջ գրել, բայց նրա առաջին կոչումը բնության գիտակ լինելն էր, և Խաչիկ Դաշտենցի հայտնի ասքապատումի այս հատվածը, կարծես, նրան էլ է վերաբերում.

«Ո՞վ պիտի կարդա բնության գաղտնիքը, մեր լեռների ու երկնքի գույնը, արևի, լուսնի ու աստղերի փայլը, ամպերի ընթացքն ու խտությունը։ Ո՞վ պիտի հասկանա մեր վերևով անցնող կռունկների կանչը, ագռավների կղկղոցն ու կաչաղակի լեզուն, գորտերի կռկռոցը մեր ոտքերի տակ ու ճպուռների տզզոցը մեր ականջների մեջ։

Ո՞վ պիտի մեր ձիերի փռշտոցից ու նրանց ռնգերի խաղից ձևակերպի մեր կեսօրյա տեղատարափն ու իրիկվա բուքը»։

Հավերժ փա’ռք քեզ, Վրե’ժ եղբայր:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6570

Մեկնաբանություններ