Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Բաքուն ամեն կերպ փորձելու է ինտեգրվել չինական տրանսպորտային ծրագրերում

Բաքուն ամեն կերպ փորձելու է ինտեգրվել չինական տրանսպորտային ծրագրերում
08.07.2024 | 17:59

Ադրբեջանի ու Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրն արդեն պտուղներ է տալիս։

Օրերս «Միջին միջանցքի» նոր երթուղով Չինաստանից Թուրքիա է մեկնել առաջին բեռնատար գնացքը։

Չինաստանի Ցզյանսու նահանգի մայրաքաղաք Նանջինգից Կենտրոնական Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան երթուղով Ստամբուլ է մեկնել 110 կոնտեյներից բաղկացած գնացքը՝ բեռնված կենցաղային տեխնիկայով և առաջին անհրաժեշտության ապրանքներով։

Ներկայումս Չինաստանից Եվրոպա մուլտիմոդալ բեռնափոխադրումներն իրականացվում են Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Ադրբեջանի, Վրաստանի և Սև ծովի տարածքով անցնող մի քանի երթուղիներով։

Բազմիցս նշել եմ՝ Բաքուն ամեն կերպ փորձելու է ինտեգրվել չինական տրանսպորտային ծրագրերում` շահագրգռելով Պեկինին դիտարկելու, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքը» որպես «Միջին միջանցքի» ու ավելի լայն` «Գոտի և ճանապարհ» ռազմավարության մաս։

Ու այս կոշտ Խաղին Հայաստանը մասնակցում է «Խաղաղության խաչմերուկ» մանկապատանեկան նախաձեռնությամբ։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 10706

Մեկնաբանություններ