ԱԼԵՔՍԵՅ ՄԻԼԼԵՐ- Գազն էլ թանկացրինք, բայց էս պնդաճակատ հայերը դեռ կպած են իրենց հող ու ջրին:
ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ- ՈՒրեմն, էնքան կթանկացնենք, մինչև Հայաստանում մնա մեկ հայ, էն էլ` ցուցադրելու համար:
Ավելի ու ավելի են լարվում Ադրբեջանի հարաբերություններն իր երկու հարևանների՝ Իրանի ու Ռուսաստանի հետ։ Օրերս դիվանագիտական բողոքի նոտաներ փոխանցեցին Իրանի ու Ադրբեջանի դեսպանները՝ այդ երկրներում միմյանց նկատմամբ թշնամական քարոզչություն իրականացնելու համար։