ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ի՞նչ արժես

Ի՞նչ արժես
22.12.2023 | 14:17

Ոչինչ մարդկային չմնաց, ամեն ինչ այլևս բիզնես ոլորտում է. մշակույթ, արվեստ, պոեզիա, կրթություն, մարդն ամբողջությամբ, անցյալ, ներկա, արմատ, վաստակ ու տոհմանիշ, հարաբերություններ:

Օրվա «արժեվորված» կատուն կամ կատվի ձագը այլևս քո տաղանդի ու քո վրա գի՜ն է դնում, հեռվից-հեռու, на сквозь տեսնում է, որ շուկայի ապրանք չես, հետևաբար, գին չունես՝ իր գնի՜ն հավասար:

Իր գինն ուրի՜շ գնեն է՝ հայից, ազգից, մարդուց հեռու: Աստված ուրացող, հավատք փոխող, հայրենիք ծախող բա՜րձր կարգավիճակի գին է:

Շուկայի գնաչափում են հայտնվել մարդու կշիռը, խոսքը, կարծիքը, իմիջը, սկսած՝ բարև-բարի լույսից:

Ամենուր մժղուկների շուրջպար է «թանկ արժեցող» մարդ-ապրանքի շուրջը:

ՈՒ սա դիտելով, չգիտես, խնդա՞ս, թե՝ լաս, թե՞ Դիոգենեսի ճրագն առած՝ օրը ցերեկով մարդ փնտրես, որ գնի պիտակը ճակատին փակցրած չլինի ու չփորձի քո՛ գինը որոշել՝ շուկայում ընդունված գնի չափով:

Վաղուց հնացել է սևակյան «բարևն» ու դրան հետևող՝ «ի՞նչ արժե բարևդ»:

Հիմա, բարև չտված, պիտի ճակատիդ գրես, որ Նիկոլի մարդն ես ու Արցախի թշնամին. այդքան ցածրարժեք են՝ վերից-վար:

Որ՝ անգլոսաքսոնական վիժվածք ես, հմուտ գրանտալափ, էժան ձեռնածու ու շուկավար, ձեռքի հետ էլ՝ անդեմ ու անսեռ, ամորֆ կենդանի ես՝ առվույտով լի ախոռին գերված:

Որքան ապազգային ու ներսից փչացած, որքան չը-հայ ու անսուրբ՝ այնքան լայն ու կանաչ դռներ դեմդ փռված:

Ո՞ր մեկին ասես՝ ուշքի արի, մարդ, դու շուկայի ապրանք չես, որ գին դնես վրադ, գնիդ «բարձունքի՜ց» ան-գին մարդուն դատես:

Դու մարդ ես, հայ ես, այ փայտոջիլ, քեզ փրկիր շուկայից, շուկայական գնից, ինչն ավելի վատ է, քան մարմնավաճառի վրա դրված գինը:

Հուսանք, թումանյանական «Էսպես չի մնա»-ն մի օր կիրականանա, ու պատի ծակից սրանք կնայեն «գնազուրկ» ազնվացեղերին, բումերանգի դատով կհայտնվեն իրենց արժանի տեղերում, կնետվեն մոռացության աղբանոց՝ երանի տալով նույնիսկ այս շանն ու զինանշան կրող այս քարուքանդ առվին:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 4072

Մեկնաբանություններ