ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Օրը 3 անգամ կրկնեք, որ ոչ մեկից ու ոչ մի բանից չեք վախենում, մեկ է` չի օգնի

Օրը 3 անգամ կրկնեք, որ ոչ մեկից ու ոչ մի բանից չեք վախենում, մեկ է` չի օգնի
14.09.2023 | 09:47

Շուրջ 6 ամիս է գեներալ Գրիգորի Խաչատուրովն անազատության մեջ է: Այս ընթացքում իրավապահներն ինչ հեքիաթ ասես պատմեցին, իշխանական քարոզիչներն ինչ հիմարություն ասես բրթեցին, իսկ տակը բան չկա:

Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կրկին հանդիպման էի գնացել գեներալի հետ:

0 ռեակցիա իշխանական մանր-մունր ժուլիկություններին և պարզ ճշմարտություններ գեներալին բանտ ուղարկողների հասցեին:

Նույն վայրում նաև առիթ ունեցա հանդիպելու 1,9 ամիս կալանքի տակ գտնվող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ում գործը ևս դասագրքային անարդարության մասին է:

Մեր հերոս նահատակներից` Մխիթար Գալեյանի հորը` Գարիկին, քրեակատարողական հիմնարկում հանդիպել չհաջողվեց, որովհետև նրան անազատության ուղարկող դատավորը հատուկ վտանգավոր անձ է համարում ընդդիմադիր պատգամավորներին և նրա մոտ նույնիսկ մեր այցերն են սահմանափակված:

Թե բա` մենք ոչ մի բանից չենք վախենում. դե օրը 3 անգամ կրկնեք, որ ոչ մեկից ու ոչ մի բանից չեք վախենում, մեկ է` չի օգնի:

Տիգրան ԱԲՐԱՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4073

Մեկնաբանություններ