Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բան չի փոխվելու, քանի դեռ…

Բան չի փոխվելու, քանի դեռ…
07.03.2024 | 08:33

Կարենը ժամանակին Միքայել Մինասյանի մեդիակայսրության, կամ ավելի ճիշտ՝ մեդիասուլթանության աշխատողներից էր:

Նա ինտելեկտուալ հարցազրույցներ էր վարում «Արմենիա» հ/ը-ում։

Հետո, երևի նույն Միքայելի բլատի շնորհիվ, նաև, քանի որ խոստումնալից երիտասարդ էր, դարձավ Հայաստանում ապրող բոլոր մարդկանց իրավունքների պաշտպանը։

Արմանը ևս եղել է Միքայելի կադրերից։ Ճիշտ է, նա «Արմենիայում» չի աշխատել, բայց քանի որ էլի եղել է խոստումնալից երիտասարդ, երևի էլի Միքայելի բլատի շնորհիվ, էլի աշխատել է Հայաստանում ապրող բոլոր մարդկանց իրավունքների պաշտպան։

ԱԺ-ում Արմանի ընտրությունը հիշարժան էր նաև նրանով, որ նրան քվեարկելու կոչ էր անում այդ հիմնարկությունում ընդդիմադիր աշխատող Նիկոլը։

Երբ 2018 թվականին, ավարտական դասարանի աշակերտներին դպրոցների տնօրենները փողոց փակել էին տալիս, Արմանը ձեն չէր հանում։

Դե, հիմա, մարդու իրավունքների խախտում չէր նկատել, մարդը։

Երբ նույն աշակերտներին ուղարկում էին ջաբրայիլներ, աղդամներն ու այլ ջհանդամներ, Արմանն էլի ձեն չէր հանում։

Իսկ Կարենն արդեն դարձել էր չեղած հեղափոխության ջահակիրն ու ակտիվ տարածում էր պաշտոնական ստերը։

2022 թվին Փաշինյան Նիկոլն Արցախը ճանաչեց Ադրբեջան։

Ո՛չ Կարենը, և ո՛չ էլ Արմանն այդ ճանաչումի մեջ փողոց փակող դպրոցականների նպատակային սպանդ չնկատեցին։

Կարենը հիմա դարձել է Հայաստանի գլխավոր դատավորներից մեկը։ Ազատ ժամանակ նայում է պատից կախված վարչապետի ֆասոնին՝ ոգևորվում է, Երևանի փողոցներով ման է գալիս իր նախկին պատրոնի եղբոր հետ։

Իսկ Արմանն ընդդիմադիր գործիչ է։ Նա ցանկանում է երկիրը փրկել Նիկոլի, Կարենի ու նախկին պատրոնի հետ կապ չունեցող եղբոր ազգակործան ճիրաններից։

Պիտի նաև ասեմ, որ Արմանն ու Կարենը չեն ծառայել Հայաստանի զինված ուժերում։

Բայց նրանք նաև տարբեր են, որովհետև մեկի երեսին աճել է հեղափոխական մորուք, իսկ մյուսի՝ոչ։

Արմանը վաղը կարող է դառնալ իշխանություն, իսկ Կարենը՝ թունդ ընդդիմադիր։

Բան չի փոխվելու, քանի դեռ հային չենք փրկել հայի կառավարումից։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ