Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Քաղաքակրթությունները ծնվում են, աճում, հասունանում և դանդաղ անկում ապրում

Քաղաքակրթությունները ծնվում են, աճում, հասունանում և  դանդաղ անկում ապրում
10.07.2023 | 20:39

ՈՒրիշներին հերթական անգամ բարբարոս, հետն էլ ստորակարգ համարողների գաղափարական սնանկությունը ակնհայտ է այնքանով, որ դրանից որոշ ժամանակ առաջ ուրիշներն էին նրանց համարում հետամնաց, վայրենի ու բարբարոս։

Եվ խոսքը ոչ միայն հռոմեացիների մասին է, որոնք բարբարոս էին համարում իրենց հարևան եվրոպական ժողովուրդներին և ուրիշների ևս։

Այսօրվա Իսպանիայի հարավին տիրող արաբները ևս իսպանացիների նախնիներին վերաբերվում էին անսքող արհամարհանքով, քանի որ նրանք բաղնիքներ չունեին։

Շատ ավելի մոտ ժամանակների ֆրանսիական պալատների գարշահոտությունների մասին պատմությունները բոլորը գիտեն։

Հիմա էլ եվրոպացիներն են հերթական թյուրիմացության մեջ, որոնց վարքում պարզորոշ երևում է քամահրական վերաբերմունքը ինքնուրույնություն ցուցաբերող ուրիշների նկատմամբ։

Ինչ արժեին, օրինակ, արևմտյան լիդերների բացահայտումները Մինսկի համաձայնությունների վերաբերյալ, որը բացահայտ անընդունելի քայլ էր Պուտինի նկատմամբ։

Նրանք պարզապես խոստովանեցին, որ իրենք խաբել են Պուտինին, և որ իրենցից որևէ մեկը մտադիր չէր իրականացնել այդ համաձայնությունները։

Եվ դա այն դեպքում, երբ նույն եվրոպական գիտությանը վաղուց հայտնի է, որ քաղաքակրթություններն իրենք մարդու նման ծնվում են, աճում ու հասունանում և, հասնելով իրենց հնարավորությունների պիկին, այնուհետև դանդաղ անկում են ապրում՝ իրենց տեղը պատմական ասպարեզում զիջելով հերթական դոմինանտ քաղաքակրթությանը։

Վերջինիս էլ սպասում է նույն ճակատագիրը, և նրա մարդիկ էլ, նախկինների նման, սկզբում լինելով քաջ ու զոհողության գնացող, հասնելով հարստության, բարեկեցիկ կյանքի ու հաճույքների՝ կորցնում են այդ նախնական հատկությունները, դրա հետ էլ աստիճանաբար կորցնում են նաև իրենց քաղաքակրթական հզորությունը՝ իրենց տեղը զիջելով հերթական քաջ պասիոնարներին։

Հատուկ պետք է նշել նաև, որ քաղաքակրթական դինամիկայի առումով ժողովուրդները հստակորեն բաժանվում են երկու մասի՝ քաղաքակրթության հիմնական կրողներ և ուղեկցողներ։

Ուղեկցող ժողովուրդների մեջ լինում են նաև երկարակյացները, որոնք, երբեք չհասնելով իրենց հնարավորությունների պիկին, նաև չեն կորցնում իրենց պասիոնարության մի մասը և ապրում են վայրիվերումներով երկար կյանք։

Նման ժողովուրդների երկարակեցության մյուս գաղտնիքներից մեկն էլ դոմինանտների գործերին չխառնվող համեստ չեզոքությունն է, քանի որ անկարող ու անհամեստ վեր-վեր թռչողներին ոչ մեկը չի սիրում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2457

Մեկնաբանություններ