Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՈՒ՞մ համար և ու՞մ փողերով են Երևանում վեր խոյանում բազմաթիվ շենքեր, իսկ Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում և Արարատում եվրադիտորդներն ի՛նչ չափ ու ձև են անում

ՈՒ՞մ համար և ու՞մ փողերով են Երևանում վեր խոյանում բազմաթիվ շենքեր, իսկ Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում և Արարատում եվրադիտորդներն  ի՛նչ չափ ու ձև են անում
24.05.2023 | 23:08

Ովքեր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում նստած տանը անհոգ կյանքով նայում են այն ամենին, թե ի՛նչ է տեղի ունենում Հայաստանում և իրենց սիրասուն կանանց և երեխաներին գրկած վայելում են այս գարնանային գեղեցիք օրը, ձեռքի հետ էլ արդարացնում պետական դավաճանին, հայ ժողովրդի թշնամի Նիկոլի հորջորջած խաղաղության դարաշրջան կոչվածը, ասեմ.

«Խաղության պայմանագրի» կետերից մեկով նախատեսվում է բոլոր տեղահանված անձանց վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր։

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում մինչև 1990 թվականը ապրել են տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ, տասնյակ հազարավոր հայեր էլ ապրել են Ադրբեջանում։ Բացառված է, որ, օրինակ, մի նորմալ հայ, այդ պայմանագրի ստորագրումից հետո, որոշի և գնա ապրելու, օրինակ, Սումգայիթում։

Բայց Ադրբեջանն այս խաղաղություն կոչվող հոդվածով որոշել է Հայաստան բնակության ուղարկել իբր բռնագաղթած տասնյակ հազարավոր ադրբեջանցիների։

Հասկանալի է, որ Հայաստան չեն գալու 1990 թվականին Հայաստանից գաղթած ադրբեջանցիները, որովհետև նրանց մեծ մասը արդեն չկան կամ ծեր են։ Գալիս են նրանց այսպես կոչված «ժառանգները»:

Իսկ ո՞վքեր են այդ «ժառանգները»։

Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է ներում շնորհել ադրբեջանական բանտերում պահվող տասնյակ հազարավոր դատապարտյալների, նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործների և ռեցիդիվիստների։ Նրանց շատ արագ կձևակերպվի բռնագաղթածի «ժառանգի» կարգավիճակ, կփոխվեն ազգանուններ և կվերաբնակեցվեն Հայաստանում։

Ինձ թվում է` արդեն հասկացաք ում համար և ում փողերով են Երևանում վեր խոյանում բազմաթիվ շենքեր, հասկացաք, թե Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում և Արարատում եվրադիտորդները գյուղերում ի՛նչ չափ ու ձև են անում։

Իսկ թե ինչ տեղի կունենա տասնյակ հազարավոր ադրբեջանցի հանցագործների վերաբնակեցման քողի տակ Հայաստանում տեղավորելը, կարծում եմ, բացատրելու կարիք չկա:

Լուսանկարում Հայաստանի երբեմնի քաղաքամայր Անին է, այնտեղ էլ անտարբեր հայը հազար տարի առաջ, իր սիրասուն կնոջը և զավակներին գրկած անհոգ ապրում էր, նրանք էլ հավատում էին Անիի կառավարիչների խաղաղության կեղծ խոստումներին և երազներին, բայց նրանց համար այդ խաղաղությունը այդպես էլ մնաց չարաբաստիկ երազ, իսկ մայրաքաղաք Անին՝ ավերակ...

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 6630

Մեկնաբանություններ