Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Այս էլիտայով մենք պետություն չենք կարող ունենալ

Այս էլիտայով մենք պետություն չենք կարող ունենալ
18.05.2023 | 22:51

Ջաբրայիից զորքերի հետ քաշման հրաման պիտի տային:

Գործակալին քայլեցրին, հիմնարկների ղեկավարներին հրահանգեցին որ կոլեկտիվներով դուրս գան փողոցներ փակելու:

Միլիցեքին ու ԱԱԾ-ականներին ասացին, որ հանկարծ ցուցարարներին մատով չկպնեն: Ձևի համար մի երկու ռումբ տրաքացրին, մեկն էլ ընկավ էն Սարուխանյան Կարենի գլխին, մեռնելուց պրծավ:

Հետո էլ, թե՝ հղի կանայք արեցին հեղափոխությունն ու Սորոսը:

Պլանքաշների լեզվով ասած՝ գցեցին նրանց ջեբը:

Այս ամենը դրա համար էր:

ՈՒ մինչև հիմա, համարյա ողջ ազգը մասնակցում է այս ֆարսին:

Կուսակցական լրագրողներն ու կուսակցապետերը, պատգամավորական աթոռներին վեր ընկած դերասան սրիկաները, վճարվող վերլուծաբաններն առավոտից երեկո գոռում են, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Հետո նույն առոգանությամբ կգոռան, որ Սյունիքը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Հայաստանը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Բարձր են գոռում, որ 18-ի մասին խոսելու ուժ էլ չունենան:

Այս էլիտայով մենք պետություն չենք կարող ունենալ, ուղղակի դրա իրավունքը չունենք :

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3751

Մեկնաբանություններ