Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Եթէ խաղաղութիւն փափաքում էք պէտք է պատրաստ լինէք պատերազմի

Եթէ խաղաղութիւն փափաքում էք պէտք է պատրաստ լինէք պատերազմի
15.05.2023 | 22:23

Արտաշէս Ա. արքան երբեք չյանձնեց Մեծ Հայքի որեւէ շրջան, որ «խաղաղութիւն» լինի։

Տրդատ Գ. թագաւորը երբէք չյանձնեց հայրենիքի որեւէ շրջան Սասանեան Պարսկաստանին, որ «խաղաղութիւն» լինի։

Վարդան Մամիկոնեան երբէք չզոհեց Քրիստոնէութեան որեւէ մի մասնիկը անգամ, որ Յազկերտ Բ.-ի հետ «խաղաղութիւն» լինի։

Վահան Մամիկոնեան երբէք չյանձնուեցաւ Պերոզի պառակտող ու ազգաքանդ խաղերին որ «խաղաղութիւն» լինի։

Աշոտ Ա. Բագրատունին երբէք հողը չյանձնեց արաբներին որպեսզի «խաղաղութիւն» լինի։

Աշոտ Բ. Երկաթ թագաւորը երբէք չյանձնեց որեւէ մասնիկ դաւաճանութեան եւ ազգադաւութեան որ «խաղաղութիւն» լինի։

Վահրամ Պահլաւունի սպարապետը երբէք չյանձնեց Անին, որպեսզի «խաղաղութիւն» լինի։

Ամէն հող յանձնող էր, որ քանդեց երկիրը հայոց եւ միայն հայ քաջարի թագաւորները, սպարապետները, նախարարները, հոգեւորականները, իշխանները, զօրականները, քաջարիները, հերոսները որոնց սուր ի ձեռին, կամ զէն ի ձեռին կռուեցին, պայքարեցին, թշնամու քիթն ու բերանը, գլուխն ու ատամները ջարդեցին, աչքերը հանեցին, նրանք են որ խաղաղութիւն բերեցին Հայ ժողովրդին, Հայաստան աշխարհին։

Ադրբեջան կոչուած երկրի համար խաղաղութիւն կը նշանակի Հայաստանի վերացում, հայութեան ջնջում եւ տարագրութիւն, պատմութեան կեղծում եւ ցեղասպանութեան ու նախճիրների վրայ հիմնուած կեղծ երկիր։ Գնացէք Նախիջեւան, եթէ հայկական որեւէ հետք մնացել է...

Իսկ Ադրբեջանը ոչինչ է, քան Թուրքիայի ձեռքերը Կովկասում, Թուրքիայի պրոյեկտը, թուրք ցեղասպան երկրի երկարաձիգ մասը, թուրանական գաղափարախօսութեան աղբիւրն ու մղիչը։ Վկայ այսօրուան Նախիջեւանը..

Խաղաղութիւն եթէ փափաքում էք ուրեմն պետք է հզօրացնէք Հայոց բանակը ամէ՛ն գնով, ամէ՛ն կերպով, ամէ՛ն զոհողութեամբ եւ ամէ՛ն րոպէ, ամէն մարդով ու ամէն դար։

Խաղաղութիւն եթէ փափաքում էք ունենալ պէտք է մէկդի շպրտուեն կեղծ, պարտուողական, թոյլ, վախկոտ ու հաճոյասէր հասարակութեան ստախօս թմրեցնող կեղծ մարգարէները, հայութեան թշնամիները։ Հայը թոյլ ազգ չէ' ու պիտի չլինի երբէք։ Ոտքի կանգնած ու մէկդի շպրտէք ամէն թշնամաստրուկի։ Հայը կարող է թուրքին իր տեղը նստեցնել ու ի հարկին, ճիշտ ծրագիրներով ու դաշնակիցներով միշտ էլ յաղթել թուրքին։ ՈՒ եթէ մի օր պարտուի, յաջորդ օրը նրան յաղթի։

Խաղաղութիւն եթէ փափաքում էք, պէտք է անյապաղ ազատուէք ներքին դաւաճան ու ստախօս, ու ապա արտաքին մեծաքիթ ու պոռոտախօս թուրքերից։ Ազատութեան միակ ճանապարհը հարուածելն է, հարուածել, պայքարել ու թշնամու արիւնով երկիրդ ոռոգել։ Անխնայ, ուժեղ, անվերջ ու կատաղի հարուածել, սեղմել նրա կոկորդը մինչեւ խեղդուի ամէն բորենու քրքիջ, ու լռի ամէն թուրքի մուղամ կամ սպառնալիք։

Եթէ խաղաղութիւն փափաքում էք պէտք է պատրաստ լինէք պատերազմի։

Այն ժամանակ է որ Տիրոջ հզօր կամքով ու խաչի սուրբ զօրութեամբ խաղաղութիւնը անպակաս կը լինի Հայաստանից։

Միշտ եւ յաւիտեանս յաւիտենից։

Այո, ու սա է քահանայիս տուած պատգամս զտարիւն ամէն հայի, այսօր ու վաղը։

Տ. Սերոբ քահանայ ԱԶԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ