Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Զի ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին»

«Զի ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին»
21.11.2022 | 07:22

Պողոս Մովսեսի Մելիքյանը (Павел Моисеевич Меликов) ծնվել է 1777 թ․։ Նա աստրախանցի ազնվական էր և ռուսական բանակի մարտական գեներալ։ Նրա անցած ուղու մասին մանրամասն չեմ պատմի, կասեմ միայն, որ 1812 թ․ Բորոդինոյի ճակատամարտի ժամանակ թնդանոթային արկի պայթյունից կորցրել էր աջ ձեռքը (տեսեք, թե նկարիչը ինչ նրբանկատությամբ է պատկերել), իսկ վերքերը բուժելուց հետո, վերադարձավ և իր գնդով 1814 թ․ մասնակցեց Փարիզի հաղթական շքերթին։


Պատերազմից հետո նշանակվեց Բաքվի պարետ, արժանացավ գեներալ-մայորի կոչման, ապա անցավ կենսաթոշակի։
1843 թ․ փետրվարի 23-ին Մոսկվայի իր տանը հրավիրեց քաղաքի նշանավոր հայերին և առաջարկեց հիմնել... աղքատանոց, ապաստարան (приют) այն հայերի համար, որոնք ինչ-ինչ պատճառներով անհաջողության էին մատնվել, չունեին ապրուստի միջոց ու տնանկ էին։ Ինքը տրամադրեց 2000 ռ․ (այն ժամանակվա համար խոշոր գումար), մյուսներն էլ պատրաստակամորեն մասնակցեցին դրամահավաքին։ Բայց դա բավական չէր։
Գործը ստանձնեց Ղարաբաղի Խնձրիստան գյուղում ծնված, մոսկովյան 3-րդ գիլդիայի վաճառական Իսահակ Մովսեսի Գասպարյանը (Исай Моисеевич Касперов)։ Ապաստարանի համար տարածք հատկացրեցին Հովհաննես ու Խաչատուր Լազարյան եղբայրները՝ Կենարար Ս․ Խաչ եկեղեցու հարևանությամբ, ներկայիս Հայկական նրբանցքում, որտեղ 1845 թ․ Ի․ Գասպարյանը կառուցեց աղքատանոցի երկհարկանի շենքը։


Տարիների ընթացքում բազմաթիվ տնանկ հայեր, այրիներ և նույնիսկ որբեր այդտեղ ապաստան գտան, բայց դա արդեն այլ պատմություն է։
Գեներալ Պ․ Մելիքյանը վախճանվեց 1848 թ․, և աճյունը հողին հանձնվեց Հայկական գերեզմանատանը։ Հուղարկավորության ժամանակ կարդացին նրա հուզիչ նամակը՝ ուղղված ազգակիցներին։
Հիրավի՝ «Զի ուր գանձն ձեր է, անդ եւ սիրտք ձեր եղիցին»։


Խաչատուր Դադայան

Դիտվել է՝ 45202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ