Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ակնայի ականապատ դաշտերից մինչև ալիևյան երևակայական դաշտ. Դավիթ Կարապետյան

Ակնայի ականապատ դաշտերից մինչև ալիևյան երևակայական դաշտ. Դավիթ Կարապետյան
19.10.2022 | 07:28

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ 30 տարի և 25 միլիարդ դոլար կպահանջվի Ղարաբաղն ականազերծելու համար:
Ըստ Ալիևի՝ այս հաշվարկը կատարել են միջազգային մասնագետները...
Վերջինս դա է ասում, իսկ ՀՀ վարչապետն էլ՝ հակադարձում՝ որ գերիների դիմաց ժամանակին Ադրբեջանին է հանձնել ականապատման բոլոր քարտեզները:


Վերլուծելով նման հայտարարությունը՝ կարելի է եզրակացնել.
Ալիևը, ականազերծման իրականացման թվեր բարձրաձայնելով, նախ փորձում է բոլորի ուշադրությունը հրավիրել այն բանին, որ այդ «ճշգրիտ» հաշվարկը ոչ թե կատարել են իրենց, այլ տարբեր երկրներից հրավիրված համապատասխան ոլորտի մասնագետները՝ ականապատ տարածքների բազմաբնույթ հետազոտությունների արդյունքում:
Նախ՝ սա յուրովի հնարք է ականազերծման աշխատանքներ կատարելու միտումով աշխարհից ֆինանսական ահռելի գումարներ՝ որպես օգնություն ակնկալելու, ավելին՝ կորզելու համար:
Իսկ այդ գումարները ստանալու պարագայում, արդյո՞ք դրանք կծառայեն այդ նպատակին, թե կուղղվեն այլ տեղեր, այլ նպատակներով՝ հարցի մյուս կողմն է:


Չի բացառվում նաև այն, որ մի օր նա վերստին խոսի ռեպարացիաների ու փոխհատուցման մասին՝ փորձելով այդ գումարը պահանջել Հայաստանի Հանրապետությունից:
Պետք չէ զարմանալ:
Ալիևից ամեն ինչ սպասելի է...
Մանավանդ, որ նա դեռ «հաղթանակի» էյֆորիայի մեջ է...
Հավանական է նաև, որ նա պարզապես գիտակցում է՝ ադրբեջանցիներով արցախյան գյուղերն ու քաղաքները բնակեցնելու բարդությունը:
Համոզել, որ շարքային ադրբեջանցին թողնի ներկայիս բնակավայրը, աշխատանքը, հիմնական զբաղմունքը և ընտանյոք հանդերձ գնա ու բնակություն հաստատի հետպատերազմյան վտանգավոր տարածքներում, որտեղ թերևս դեռ չկան ապրելու նպաստավոր պայմաններ, ենթակառուցվածքներ՝ շատ դժվար է:


Ամեն ադրբեջանցի չէ, որ գրկաբաց ընդունելու է վերաբնակեցման առաջարկը:
Ավելին՝ շատերը հրաժարվում են:
Եվ հետո՝ նրանք ունեն մտավախություն, որ այդուհանդերձ հայերը վերադառնալու են...
Ասեմ, որ նրանք չեն սխալվում...
Այնպես որ միջազգային հանրության աչքերին «թոզ փչելու» լավագույն տարբերակը մնում է ականների մասին բարձրաձայնումը, ըստ որի՝ ապագա 30 տարում անհնար կլինի բնակեցնել այդ տարածքները:
Բնականաբար, նա չի խոսի այն մասին, որ ականներ տեղադրվել են բացառապես երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում:
Գուցե, Ալիևի այս հայտարարությունն ուղղված էր սեփական ժողովրդին և այն պարզապես անվտանգության երաշխիքների տեսանկյունից կատարված հայտարարություն է:
Հնարավոր է՝ Ալիևը մտավախություն ունի, որ ձեռքբերվածը կորցնելու վտանգ կա, ուստի խելամիտ չէ այդ տարածքներում ահռելի ֆինանսնական ներդրումներ կատարելը:
Մյուս կողմից էլ, երբ նայում ես, թե ինչպիսի թափով են ընթանում շինարարական աշխատանքներն այդ տարածքներում, թե ինչպես են վերականգնում գյուղերն ու քաղաքները, կառուցվում օդանավակայաններ, բարձրակարգ ճանապարհներ, կամուրջներ ու թունելներ, հէկեր, զորամասեր, իսկ սահմանամերձ հատվածներում՝ կահավորում նոր բնագծեր, կուտակում սպառազինություն, սկսում ես բացառել նախորդ մի քանի տարբերակները:
Այնպես որ, ո՛չ պետք է թերագնահատել, և ո՛չ էլ գերագնահատել թշնամուն:


Համենայն դեպս, այս ամենից զատ, թշնամին ոչ միայն սպառնում է ռազմական ճանապարհով բռնակցել մնացյալ Արցախը, այլ նաև անկաշկանդ խոսում է Հայաստանից ուժով տարածքներ վերցնելու, հատկապես «միջանցք» չտալու պարագայում՝ այն սեփական նախաձեռնությամբ «բացելու» մասին:
Այս ամենի համատեքստում մնում է ասել, որ Հայրենիքի սահմանների անձեռնմխելիության ու երկրի տարածքային ամբողջականության պահպանումը բացառապես կախված է հայ զինվորից:


Նա է միակ վստահելի երաշխավորը և հայ ժողովրդի հույսն ու ապավենը:
Հայ զինվորն է զսպելու Ալիևի անհագ ախորժակը, անհեթեթ ցանկություններն ու ի վերջո՝ կտրելու վերջինիս սանձարձակ լեզուն:

Դիտվել է՝ 16587

Մեկնաբանություններ