ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Թուրքիան ընկալվում է որպես վտանգավոր գործընկեր

Թուրքիան ընկալվում է որպես վտանգավոր գործընկեր
07.11.2020 | 20:48

Deutsche Welle կայքի թուրքական բաժինը հաղորդում է, որ միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտը զեկույցում նշել է, որ Թուրքիան գնալով «մեկուսանում է Արևմուտքից» և արդեն Եվրոպայում ընկալվում է որպես «վտանգավոր գործընկեր»։

SWP վերլուծական կենտրոնին կից գործող Թուրքիայի կիրառական հետազոտությունների կենտրոնի (CATS) վերլուծաբան դոկտոր Դարիա Իսաչենկոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավվածության և նրա քաղաքականության, Անկարա-Մոսկվա հարաբերություններում ուշադրության արժանի մի շարք կարևոր կետեր է վերլուծել։ Իսաչենկոն, հիշեցնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին թե ռազմաճակատում, թե բանակցությունների սեղանին օգնություն տրամադրելու և հակամարտության մեջ ներգրավված լինելու փաստի մասին, նշել է, որ Թուրքիան նպատակ ունի տեղ ապահովել Լեռնային Ղարաբաղի համար բանակցային սեղանին:

«Թուրքիան, բանակցային գործընթացում տեղ ապահովելով, փորձում է ամրապնդել իր դերը տարածաշրջանում, և բանակցությունների սեղանին չի ցանկանում տեսնել Արևմտյան երկրներին»,-նշում է վերլուծաբանը՝ ուշադրություն հրավիրելով փաստին, որ Էրդողանը անընդհատ քննադատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորմանը ուղղված քայլերը, և պահանջում խնդրի լուծման համար այլ ֆորմատ, որի մեջ անպայմանորեն ներգրավված կլինի նաև Թուրքիան։ CATS-ի մեկ այլ վերլուծաբանի կարծիքով՝ Թուրքիան Սիրիայի Իդլիբի օրինակով Հարավային Կովկասում ևս ցանկանում է բանակցությունների սեղան նստել անմիջապես Ռուսաստանի հետ, ձևավորել բանակցային նոր ֆորմատ, որի մեջ տեղ չեն ունենա Արևմտյան երկրները։

Անդրադառնալով հարցին, թե Թուրքիայի քայլերը ինչպես կարող են ընդունվել Ռուսաստանի կողմից, Իսաչենկոն նշել է, որ Ռուսաստանի համար «անընդունելի» են, սակայն նա չի ցանկանում վատացնել իր հարաբերությունները ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի և ոչ էլ Թուրքիայի հետ։ Ռուսաստանի համար տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացումը կարող է հանգեցնել մեծ վտանգների իր անվտանգության համար։ Բազմաթիվ ապացույցներ կան, որ մուսուլմանական ահաբեկչական մի շարք կազմակերպությունների վարձկաններ ու ահաբեկիչներ տեղափոխվել են ղարաբաղյան հակամարտության գոտի, և կա վտանգ, որ կարող են ներթափանցել Ռուսաստանի տարածք: Ամենակարևոր անդրադարձը վերլուծաբանը կատարել է Արևմտյան երկրներից Թուրքիայի մեկուսացման վերաբերյալ։ Նա նշել է, որ Թուրքիան ձգտում է խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, և տարածաշրջանային խնդիրներից հնարավորինս հեռու պահել Արևմտյան երկրները, իսկ Ռուսաստանը, կանգնելով Ամերիկան տարածաշրջանից դուրս մղելու կամ Թուրքիայի դերը մեծացնելու երկընտրանքի առջև, ստիպված է ընտրել երկրորդը, «աչք փակելով» Թուրքիայի քաղաքականության վրա։ Այս ամենը Թուրքիայի նոր օսմանականության քաղաքականության մի մասն է, և այդ երկիրը գնալով հեռանում է Արևմուտքից՝ դառնալով անվստահելի և վտանգավոր գործընկեր Եվրոպայում։

Դիտվել է՝ 4872

Մեկնաբանություններ