Դանիայի Յուտլանդիա կղզում բացվել է Løvtag հյուրանոցային ցանցի հերթական համարը: Ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ արտառոց հյուրանոցը կառուցվել է ծառի վրա:
Նմանատիպ հյուրանոց ունենալու գաղափարն այն նախագծողի մտքում ծնվել է այն բանից հետո, երբ նրա հայրը դժգոհել է, որ այլևս չի կարողանում փայտից տարբեր իրեր պատրաստել:
Այս պահի դրությամբ պատրաստ է հյուրանոցի միայն մեկ համարը, բայց այն արդեն 70 մարդ է ամրագրել: Հյուրանոցի համարում կա ջուր, հոսանք, զուգարան, լոգասենյակ, իսկ սենյակները հագեցած է ոճային կահույքով: