-
25.04.2024|
20:22
Հա՛յ, դու անմահ ես:
Մի վախեցիր:
Պայքարի՛ր:
-
25.04.2024|
10:32
Նախանձելի ժամանակներում ենք ապրում։ Նենց բաներ ենք տեսնում, որ մարդկությունը երբեք չի տեսել։ Տեսնում ենք արևի լուսանկարը՝ էնքան մոտ, էնքան մանրամասն՝ առանձին-առանձին բոցկլտացող խարտյաշ կրակներով, բծերով ու ժայթքումներով, կարծես արևի վրայով քայլենք։
-
24.04.2024|
10:05
Ոմանց թվում ա, թե «Հիշատակելը» «հիշել» բառի գրական տարբերակն ա, ու ապրիլի 24-ին մեր նահատակներին հիշատակել՝ նշանակում ա հիշել նրանց։ Չէ՛, դրանք տարբեր բառեր են։ Հիշատակում են մի օր, իսկ հիշում են ամեն օր, այսինքն՝ չեն մոռանում։ Հիշել՝ նշանակում ա չմոռանալ։
-
23.04.2024|
10:24
Հողն այն տեղն է, որտեղ կանգնում են երկու ոտքերի վրա: Մենք գոնե այդպես հասկացանք, երբ առաջին քայլերն արեցինք: Հետո, երբ մայրս ինձ ու եղբորս բակ էր ուղարկում, շեմքին չհասած միշտ հիշեցնում էր.
- Հողերի հետ հանկարծ չխաղաք:
-
22.04.2024|
17:35
Լևոն Լիսիցյանի նամակը Ստեփան Լիսիցյանին
2 նոյեմբերի, 1920 թ. Երևան
Իմ անգին հայրիկ,
Ապրում ենք մղձավանջի օրեր:
-
22.04.2024|
06:55
Հեռվից տեսա, որ Հրաչյա Սարուխանը մի անծանոթ երիտասարդի հետ նստած է «Առագաստ» (Պապլավոկ) սրճարանի «տախտակամածի» սեղաններից մեկի մոտ. հնարավոր չէր, որ Իսահակյան փողոցով անցնեիր և «Առագաստում» ոչ թե մեկ, այլ մի քանի, երբեմն՝ մի քանի խումբ ընկեր-ծանոթ չհանդիպեիր:
-
21.04.2024|
06:55
Անսովոր գարուն է: Մարդիկ սկսել են մանրունքները կարևորել: Կյանքում բահ չբռնած մարդիկ բահերով մտնում են արտը փորելու: Ամենուր ծառ տնկող մարդիկ են: Ով ինչ ճարում՝ տնկում է:
-
20.04.2024|
06:56
Մաշտոցի այգու խորքում մի մեծ խնձորենի կար. կարող ա հիմա էլ կա, վաղուց չեմ եղել։ Խնձորի սեզոնին, երբ առավոտ շուտ Տոմիկիս հետ այգի էինք գնում՝ զբոսնելու, դեռ այգին դատարկ-դատարկ էր լինում, բայց միշտ մի հոգի կամ երկու հոգի տեսնում էինք խնձորի ծառի տակ՝ ճյուղերից խնձոր էին պոկում, գետնին թափածներն էին հավաքում։
-
19.04.2024|
09:36
Երևանի քաղաքապետարանի «ծառային հեղափոխության» ծանր հետևանքներից մտահոգվածներին հավանաբար հետաքրքիր կլինի լսել մեկ ու կես դարի վաղեմություն ունեցող այս պատմությունը:
-
18.04.2024|
08:19
Անկեղծ ասած՝ էս ամբողջ պատմության մեջ ընդամենը մի բան կա, որ ոչ թե զզվանք, այլ զարմանք ա առաջացնում. ի՞նչ գործ ուներ Ազգային ժողովի պատգամավորն ավտոբուսում՝ ամբոխի մեջ։ Մենք ոչ Նորվեգիա ենք, ոչ էլ Շվեդիա։ Փառք Աստծո՝ մեր բարգավաճ երկրում մարդիկ նորմալ փող են աշխատում ու կարող են իրենց թույլ տալ սեփական մեքենա ունենալ։ Էն էլ՝ Ազգային ժողովի պատգամավորը։ Ո՜վ չգիտի, որ ոմանք նույնիսկ սեփական մեքենատրակտորային կայան ունեն՝ սեփական վարորդներով, նաժիշտներով, հարճերով, ներքինիներով ու նազիր-վեզիրներով։ Նենց որ՝ էդ հարցը մութ մնաց։
‚¬Ã…ˇÅ/1337627508" rel="nofollow">Աղոթարան