Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

«Ես մեղավոր մի ուխտավոր»

«Ես մեղավոր մի ուխտավոր»
28.09.2024 | 10:22

Այս շարականը սովորել եմ Երուսաղեմում ուխտագնացության օրերին` Թեոդորոս վարդապետ Զաքարեանից։

Այսօր` Մայր տաճարի Դռնբացեքի օրը, շարականը կրկին հիշել եմ։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Խոսք` Ներսես Վանականի

Երաժշտությունը` Մարի Պոզապալյանի

Ես մեղավոր ու անցավոր,

Հազար անգամ ապաշխարող,

Սակայն երբեք չարդարացող,

Ես մեղավոր մի ուխտավոր,

Էջմիածին, Էջմիածին, էջմիածին, էջմիածին։

Ես մեղավոր մի ուխտավոր։

Ես մի ընծա քո խորանում,

Մի կաթիլ խունկ քո բորվառում,

Զերթ քաղցր բույր թող սպառվեմ,

Գուցե այդպես գութիդ հասնեմ,

Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին։

Ես մեղավոր մի ուխտավոր։

Մեղքն է, տեր իմ, ինձ հետևում,

Ինձ իջեցնում, հող է դարձնում,

Ով փառահեղ դու սրբություն,

Դու ապրելով կյանք ես դառնում,

Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին։

Ես մեղավոր մի ուխտավոր։

Արդյոք ընդոստ փառքիդ շողից

Պիտի զարթնեմ մահվան քնից,

Արդարների դասում կանգնեմ,

Լուսափայլ տեսքդ վայելեմ,

Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին։

Ես մեղավոր մի ուխտավոր։

Ես անկատար մի հողածին,

Չեմ հասնելու փառքիդ շուքին,

Հազար անգամ եմ սայթաքում,

Մեղաց ծովն եմ գահավիժում,

Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին, Էջմիածին։

Ես մեղավոր մի ուխտավոր։

Հ.Գ.

Տեսանյութը`

https://www.youtube.com/watch?v=xtvYtZsxmug&list=RDxtvYtZsxmug&index=2

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ