Մի անգամ վանականները խոսում էին խոնարհության մասին: Գազա քաղաքի անվանի քաղաքացիներից մեկը, լսելով այն խոսքերը, թե որքան մարդն ավելի է մոտենում Աստծուն, այնքան ավելի մեղավոր է իրեն տեսնում, զարմացավ և ասաց.
- Դա ինչպե՞ս է հնարավոր:
Եվ չհասկանալով, ցանկացավ իմանալ, թե այդ խոսքերը ինչ են նշանակում: Մի վանական նրան ասաց.
- Մեծանու՛ն պարոն, ասա՛ ինձ, դու քեզ ո՞վ ես համարում քո քաղաքում:
Նա պատասխանեց.
- Ինձ առաջինն ու մեծ եմ համարում իմ քաղաքում:
- Իսկ եթե Կեսարիա գնաս, ապա այնտեղ քեզ ո՞վ կհամարես:
- Այնտեղի աստիճանավորներից վերջինը:
- Իսկ եթե Անտիոք ուղևորվես, այնտեղ քեզ ո՞վ կհամարես:
- Ես ինձ այնտեղ մի սովորական մարդ կհամարեմ:
- Իսկ եթե Կոստանդնուպոլիս գնաս և թագավորին մոտ լինես, այնժամ քեզ ո՞վ կհամարես:
- Համարյա աղքատ մեկը:
- Ահա այդպես էլ սրբերն են,- ասաց վանականը,- որքան ավելի են Աստծուն մոտենում, այնքան ավելի մեղավոր են իրենց տեսնում: Աբրահամը, երբ տեսավ Տիրոջը, իրեն հող ու մոխիր անվանեց:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՖԲ էջից