Կարծում եմ` մոտ է ժամանակը, երբ կպարզենք, թե ՔՊ-ականներից ովքեր են պատրաստ մեռնել հանուն Նիկոլ Փաշինյանի:
Մեռնելը միայն ֆիզիոլոգիական մահը չէ:
Մեռնելու տարբեր ձևեր կան՝ ամոթից կամ խայտառակությունից մեռնել, իրենց և իրենց սերունդների կենսագրությունը վերջնական ապականել և այլն:
Վիգեն խաչատրյանի անփառունակ վախճանը ցույց տվեց, որ այն նիկոլականները, ովքեր ակտիվորեն կիսում են դավաճանության խարանը նույնիսկ ֆիզիոլոգիական մահից հետո հանգիստ չեն ունենալու:
Սա զուտ գրում եմ, որպեսզի, երբ նայեք որևէ նիկոլականի աչքերի մեջ մտքում փորձեք հասկանալ, թե այդ մարդը պատրա՞ստ է արդյոք մեռնել հանուն Նիկոլի:
Նիկոլը տարբեր խողովակներով սրանց համոզել է, որ ամեն ինչ վերջում լավ է լինելու, ՔՊ-ականները որևէ խնդիր չունեն, հանրության ատելությունը կենտրոնացած է բացառապես Նիկոլի և նրա ընտանիքի շուրջ, դե, իսկ նիկոլենք «հերոսաբար» դիմանում են և հարվածներն իրենց վրա են վերցնում:
Իրականությունն ուրիշ է, ՔՊ-ականներ ջան: Իրականությունը ձեզանից թաքցնում են
Իրականության հետ առերեսումը լինելու է արագ, հանկարծակի և շատ ցավոտ:
Իրականությունն այն է, որ շուտով վերջանալու է կոլեկտիվ անպատասխանատվության երանելի վիճակը և սկսելու է անհատական պատասխանատվության սարսափելի ժամանակը:
Այլևս անհնար է լինելու թաքնվել Նիկոլի հետևում: Անհատական պատասխանատվությունը չոքելու է անհատապես բոլորի դռանը:
Իսկ Նիկոլը որևէ մեկին փրկելու մտադրություն չունի:
Այնպես, որ հիմիկվանից մտածեք՝ պատրա՞ստ եք մեռնել հանուն Նիկոլի:
Նարեկ ՄԱԼՅԱՆ