Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Խաղաղության ղուշ

Խաղաղության ղուշ
24.10.2024 | 14:43

- Հարևան, հերըս միշտ ասում էր, որ կարկուտը ծեծած տեղն ա ծեծում։

- Հերըդ ճիշտ էր ասում, Վաղո, հո վատ բան չի՞ պատահել։

- Ես պատմեմ՝ լավն ու վատը դու որոշի։

- Հլը պատմի։

- Ուրեմն թոռս դասից էկավ ու ասեց՝ դասատուն հանձնարարել ա, որ խաղաղության ղուշ նկարեն։

- Դե ղուշը ղուշ ա, էլի, Վաղո, օգնեիր՝ թող նկարեր, անունը կդնեիք «խաղաղության ղուշ»։

- Ամեն ինչ էդքան հեշտ չէր, դասատուն ասել էր, որ էդ ղուշը պիտի խաղաղության խաչմերուկում ըլնի, կտուցին էլ՝ խաղաղության պայմանագիր ու անպայման՝ ստորագրված, պեչատն էլ դրած։

- Այ քեզ բան, բա ո՞նց նկարեցիք։

- Ինձ չկորցրի, ասի՝ մի հատ ինտերնետում գրեմ «խաղաղության ղուշ»՝ տեսնեմ ի՞նչ տեսակ ղշի նկար կբերի։

- Բերե՞ց։

- Բերեց, բայց ղուշը առանձին չէր։

- Բա ո՞ւմ հետ էր։

- Մի ճմռթած բայղուշ էրկու ձեռքով բռնել էր ղուշ։

- Բա ի՞նչ արիք։

- Թոռս շատ նեղվեց, բայց ասի՝ ոչինչ, դու բայղուշին ուշադրություն մի դարձրա, մենակ ղուշը նկարի։

- Բա կարկուտը ի՞նչ կապ ուներ էդ պատմության հետ։

- Դե հերըս շատ էր սիրում էդ խոսքը։

Կարո Վարդանյան

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ