ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է, որ անցել են այն օրերը, երբ ԱՄՆ-ը «ճկվում էր Ռուսաստանի ագրեսիայի առջեւ»:
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկրի հիմնական մրցակիցը Չինաստանն է: Նորընտիր նախագահը խոստացել է՝ Վաշինգտոնը Պեկինի հետ մրցելու է «ուժի դիրքերից»՝ հայտնում է CNBC-ն:
Փետրվարի 4-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև՝ տեղեկացնում է Պրահայում Հայաստանի դեսպանությունը:
Եվրոպական պառլամենտում «Նորացնելով Եվրոպան» (Renew Europe) խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել առցանց կոնֆերանս՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի հետ շահավետ համագործակցության զարգացման հեռանկարների քննարկմանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչև փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանդիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան:
Կառավարությունների գաղտնի գործակալները հատում են միջազգային սահմանները, գտնում են սփյուռքում ապրող կամ տեղական իշխանության կողմից ապաստան ստացած ընդդիմախոսին:
Ջո Բայդենը խոստացել է ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր դարաշրջան սկսել։ Նա հայտարարել է, որ «Ամերիկան վերադառնում է» համաշխարհային հարթակ և միանալով դաշնակիցներին՝ դիմակայելու է «ավտորիտարիզմին» Չինաստանում և Ռուսաստանում:
Մինչ տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը...