Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Տրանսպորտի թանկացման պատճառներն ու իշխանափոխության մարտավարությունը՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ

Տրանսպորտի թանկացման պատճառներն ու իշխանափոխության մարտավարությունը՝ 2026-ի ընտրություններին ընդառաջ
13.11.2024 | 15:31

Տրանսպորտի թանկացումը, իհարկե, շատ լուրջ խնդիր է և ես միանշանակ դեմ եմ արտահայտվում այդ նախագծին ու խորագին զզվանք եմ հայտնում քաղաքային իշխանություններին։

Բայց, որպեսզի չկրկնվեմ (քանի որ կան բազմաթիվ վերլուծություններ այս թեմայով), ես կցանկանայի խոսել այս ամենի պատճառներից ու հետագա քայլերից, որովհետև, սխալ է խոսել միայն հետևանքներից։

2023 թվականի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ կոչ էինք անում մարդկանց մասնակցել ընտրություններին և չընտրել իշխանությանը, դա ասում էինք նմանատիպ հետևանքներից խուսափելու համար, որովհետև պարզ էր, որ ՔՊ-ն միայն կարող է հանձնել ու թալանել։ ՈՒստի, պետք էր ընդամենը գնալ ընտրատեղամաս և մասնակցել ընտրություններին՝ չտալով ձայնը ներկայիս իշխանությանը։

Սակայն ընտրությունների արդյունքները եղան հետևյալը. Ընդդիմությունը, ըստ էության, հաղթեց, ցույց տալով, որ հնարավոր է իշխանափոխություն ընտրական ճանապարհով, բայց 65-ից 33 ձայն ստացած ընդդիմադիրները չկարողացան կոնսենսուսի գալ և կազմել կոալիցիա, որի արդյունքում ընդդիմադիր ձևացող մի կուսակցություն, որի նախագահը մուտք է գործել և տարիներ շարունակ զբաղեցնում է իր տեղը քաղաքական դաշտում ու հայտնի է միայն այն բանով, որ նա Վազգեն Սարգսյանի քույրն է, կազմեց կոալիցիա ՔՊ-ի հետ՝ ձևավորելով փոքրամասնության իշխանություն, սկսելով իրականացնել իրենց ստոր ծրագրերը։

Ժողովրդին պետք է բացատրել, որ այս թանկացումների անմիջական մասնակիցներ են բացի ՔՊ-ից նաև «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները, ուստի նրանք սպասարկում են ՔՊ-ին։

Այս ամենից մենք պարտավոր ենք կարևոր հետևություններ անել․

1. Հասարակության մոտ անվստահություն կա ընտրական գործընթացների հանդեպ, ուստի առաջին խնդիրը քաղաքացուն ընտրատեղամաս բերելն է։

2. ՔՊ-ն կտապալվեր Երևանում, եթե ընդդիմությունը հանդես գար մեկ (կամ գոնե 2-3) ճակատով։ Սա կնվազեցներ ձայների փոշիացման գործոնը և հետագայում կոալիցիա կազմելու հնարավորությունները ավելի մեծ կլինեին։

3. Բացի նրանից, որ ժողովրդին պետք է ցույց տալ, թե ինչով է վատ իշխանությունը, պետք է նաև բացատրել, որ կան որոշ արբանյակ կուսակցություններ, որոնք անպայման մասնակցելու են ընտրություններին ընդդիմադիր քողի տակ՝ գրավելու այն մարդկանց ձայները, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ։ Հակառակ դեպքում կրկնվելու է այն, ինչ եղավ անցյալ տարի, այսինքն՝ արևմտամոլների բլոկը Վազգենի քույրիկի գլխավորությամբ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ՝ կորզելով մի քանի նախարարական պորտֆել։

2026-ի ընտրությունների տրամաբանության մեջ ևս մեկ կարևոր դրույթ կա։ Եթե տվյալ անձը առաջնորդվում է պետության, այլ ոչ թե սեփական կամ կուսակցական շահերով (իսկ պետության շահը իշխանափոխությունն է), ապա տվյալ անձը, գնահատելով իր ուժերը որպես ոչ բավարար՝ իշխանության գալու համար, պետք է ուղղակի չմասնակցի կամ կազմավորի որևէ խոշոր դաշինք՝ հաղթելու շանսերը մեծացնելու համար։ Այլապես, 2021-ի արտահերթ ընտրությունների տրամաբանությամբ, բազմաթիվ կուսակցություններ ձգտելու են անցնել ԱԺ՝ որպես ընդդիմություն։ Նման պրակտիկան պետք է բացառել, եթե ցանկանում ենք փոփոխություններ։ Իսկ եթե այդ մարդիկ կամ կուսակցությունները այնուամենայնիվ որոշեն առանձին մասնակցել, անհրաժեշտ է պարզապես նրանց ձայն չտալ։

Այս բոլոր կետերը և նկատառումները հաշվի առնելու դեպքում հնարավոր է ընտրությունների միջոցով ՔՊ-ին հեռացնել իշխանությունից։ Դրա ապացույցը, գրագետ մասնակցության դեպքում, կլինեն Գյումրիում առաջիկա արտահերթ ընտրությունները։

Փայլակ ՉՈԲԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ