Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Որ մեր ազգի վրայ լոյս ծագի, մեր ազգը կարիքը ունի ամէն գնով Երեւանի սրտի վրայ նստած ալիեւի կառավարիչին տապալել չվախենալով ոչ նրանից ոչ էլ իր ոստիկաններից

Որ մեր ազգի վրայ լոյս ծագի, մեր ազգը կարիքը ունի ամէն գնով Երեւանի սրտի վրայ նստած ալիեւի կառավարիչին տապալել չվախենալով ոչ նրանից ոչ էլ իր ոստիկաններից
03.02.2024 | 12:22

Օրհներգի մէջ «թշնամի» բառը կայ, եղեր…

Գնացէք կարդացէք Բրիտանիայի օրհներգը, ուր «թշնամիներին ցրում եւ տապալում են»։ Իրլանդիայի օրհներգերում «անպատւութիւն չունեցող պատերազմող ազգի որդիներ ենք»։

Արգենտինայի օրհներգում․ «պայքարում պսակուենք փառքով, կամ երդուենք մեռնել փառաւոր»:

Ինչու՞ մի փոքր նեղութիւն չէք քաշում Մեկսիկոյի օրհներգը կարդալու. «Մեքսիկացիներ, պատերազմի կոչին պատրաստեցէք երկաթն ու սանձը, թող երկիրը դողայ թնդանօթի որոտումներից»։

Ամերիկան իր հերթին Բրիտանացիներին պատասխանել է. «կարմրաբոսոր հրթիռները, ռումբերը երկնքում պայթելով, ապացուցեցին մեր դրօշը դեռ այնտեղ էր»։

Խաղաղ եւ նոբելեան մրցանակներ բաշխող Նորվեգիան իր օրհներգում ունի․ «գիւղացիք սրէք ձեր կացինները» նկատի ունենակով շուէտցի թշնամիներին (այն ժամանակ): Դանիան որ իր հերթին խաղաղ ապրում է Սկանտինաւեան իր հարեւանների կողքին, եւ որ 1644-ից ի վեր չի կռուել Շուէտի դէմ, իր օրհներգում բացայայտ երգում է. «նրանց (շուէտցիների) գանկերը փշրեցինք…»։

Ֆրանսիայի Մարսէյէզում «բատալիոններ կազմենք եւ թշնամու պիղծ արիւնը թող թափի»-ն կայ մինչեւ օրս։

Իսկ Իտալիան երգում է. «համախմբուենք բոլորս, պատրաստ մահուան, Իտալիան կանչեց»։

Թուրքիա՞ն կարծէք թշնամի չի տեսնում. «մահիկ ու աստղ մեր թափած արիւնը (թշնամիների դէմ) արժանի չի լինելու, պատրաստ եմ արիւնս տալու»։ Ադրբեջանը նոյն տոնով կարծէք չի՞ գոռում մեր երեսին. «պատրաստ ենք բոլորս մեր արիւնը տալու (աւելի ճիշդը ամէն հայի արիւնը թափելու) քո համար»:

Այլ երկրների օրհներգեր կարդացէք Պորտուգալիայից, Ալժիրից մինչեւ Չինաստան ու Վիետնամ, որպէսզի իմանաք, որ երկիր պահելը սուրով, զէնքով, կռուով ու ուժեղ բանակով, զարգացած ու միասնական հասարակութեամբ է, եւ ոչ թէ տգէտ ու շիզոֆրենիկ, թմրամոլ, պիղծ, թալանակեր ու ապազգային ապուշներով է ղեկավարւում։

Հայաստանում օրհներգ, զինանշան փոխելու այս փութկոտութիւնը միշտ եղել է երբեմն «գեղագիտական», երբեմն սովետական նոստալգիայի զոհ, երբեմն անձնական կարծիք, երբեմն ամէն մի քնացող-արթնացողի երեւակայութեան փորձարկումների դաշտ։ Օրհներգը, զինանշանը, մեր պատմութիւնը ձեր խաղալիքը չե՛ն որ բաքուի պատուէրներով Հայաստանում ալիեւի ներկայացուցիչը ամէն ռոպէ մի բան փոխի։ Իսկ Ամերիկայում եւ Ռուսաստանում հայ տղերք կան որ պատրաստ են ծառայել ՀԱՅՈՑ Բանակում, քանի դու եւ քո նման թուրքերը փախել էք ընդհանրապէս ծառայությունից։ Իսկ Հայաստանը միայն Հայաստանում ապրող Հայ ժողովրդին մենաշնորհը չէ, Հայաստանը բովանդա՛կ Հայ ազգին է պատկանում, աշխարհի որ երկրում կամ գաղութում էլ նրանք ապրեն ու ստեղծագործեն։

Օրհներգը փոխելը միտում ունի մեզ կտրել Վանից, Սարդարապատից, Արցախից եւ Արարատից։ Մեր հերոսապատումներից եւ մարտիրոսագրութիւններից։ Միտում ունի հային ոչնչացնելու եւ Հայաստանը անպատւութիւն, անանցեալ, անարժանապատիւ, անմշակոյթ, անկրօն, անպէտք, բիոզանգուածային անդէմ, անբանակ, անուանական տարածքի վերածելու ուր «դուք չէք որոշելու թէ թուրքը ուր կը կանգնի...»։

Լաւ է որ դեռ չենք լսել թէ Ալիեւը պահանջել է որ դրօշի վրայից կարմիր գոյնը փոխենք, դա կռուի, վրէժի պատերազմի նշոյլ է...։ Երեւի ըստ ադրբեջանի, Հայաստանի դրօշի գոյները պէտք է լինեն երեք հորիզոնականից առաջինը սպիտակ, երկրորդը սպիտակ, եւ երրորդը սպիտակ... Սպիտակ մի մեծ դրօշ, որ պատկերը լիիրաւ դառնայ Հայաստանի թուրք իշխանութեան համար, ապա թէ ոչ պատերազմ կը լինի...։

Ծիծեռնակաբերդի եւ քրիստոնէութեան մասին մի բան էլ դեռ չե՞ն ասել բաքուից։ Չե՞ն պահանջել հանրապետութեան անունը «կեաւուրստան» դնել, որ պատերազմ չլինի..., կամ էլ ազգովին իսլամանալ, որ պատերազմ չլինի...։

Կամ չե՞ն պահանջել տարեկան 50,000 կին կամ աղջիկներ բաքու կամ անգարա ուղարկել, որ պատերազմ չլինի...։

Չե՞ն պահանջել երեքից փոքր տարեկան տղաներին յանձնել թուրքերին որ ենիչերիներ դառնան, այ մորուքաւոր հոգիով հակահայ ենիչերի...։

Որ մեր ազգի վրայ լոյս ծագի, մեր ազգը կարիքը ունի ամէն գնով Երեւանի սրտի վրայ նստած ալիեւի կառավարիչին տապալել չվախենալով ոչ նրանից ոչ էլ իր ոստիկաններից։ Պատերազմ չէ, սրանք ցեղասպանութիւն են բերելու մեր գլխին։

Նայիր նրան երեք գոյնով

Նուիրական մէկ նշան

Թող փողփողի թշնամու դէմ

Թող միշտ պանծայ Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի որ իր ազգի

Ազատութեան կը զոհուի։

Տ. Սերոբ քահանայ ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3887

Մեկնաբանություններ