ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Որևէ նպատակի հասնելու համար միայն «մտրակի» քաղաքականությունը ռացիոնալ չէ

Որևէ նպատակի հասնելու համար միայն «մտրակի»  քաղաքականությունը ռացիոնալ չէ
14.08.2023 | 08:03

Հավանաբար, մեր ինքնադատափետումը որևէ ողջամիտ սահման պետք է ունենա, հակառակ դեպքում, ժողովրդին արթնացնելու փոխարեն, արդեն կսկսենք հոգեբանորեն ոչնչացնել ու դեպի խորին հուսահատություն մղել նրան։

Այսինքն, չափը կորցնելու դեպքում միշտ էլ հակառակ արդյունքին հասնելու ռիսկը կա։

Մենք մոռացել ենք, որ որևէ նպատակի հասնելու համար միայն «մտրակի» քաղաքականությունը ռացիոնալ չէ, ռացիոնալ է «մտրակի» ու «բլիթի» համատեղ կիրառումը։

Պետք է լրջորեն մտածել հատկապես «բլիթի» մասին, մանավան որ, գովելու բան էլ շատ ունենք։

Եթե փորձենք շարունակել «մտրակի» ու «բլիթի» մասին զրույցը, ապա դա ավելի հանգամանալից հասկանալու համար ստիպված պետք է խոսենք մեկ այլ երևույթից։

Պատկերացրեք մի լավ ու համերաշխ ընտանիք, որի զավակներից մեկը բեդովլաթ, հանցագործ ու անարժան մեկն է։

Ընտանիքը, ելնելով հարազատության սուրբ սկզբունքներից, ամեն ձևով արդարացնում ու պաշտպանում է նրան և հետը վարվում «մտրակի» ու «բլիթի» մոտեցումով, բայց հենց որ այդ հարազատության զգացումը կորավ, տակը մնում է միայն մտրակը։

Եթե խոսքը սեփական ժողովրդի թերությունների մասին է, ապա միայն «մտրակի» մասին խոսելը նշանակում է հարազատության կորուստ, որն իրականում, իհարկե, այդպես չէ։

Դա, հավանաբար, կա՛մ պրոբլեմը մակերեսորեն մեկնաբանելու հետևանք է, կա՛մ էլ, որն անհավանական է, հարազատությունն իսկապես կորցնելու։

Թվում է, թե ավելի ռացիոնալ կլինի փորձել պրոբլեմը մեկնաբանել հարազատի դիրքերից, քանի որ անհավատալի է, որ հնարավորության դեպքում հարցի ռացիոնալ լուծումը ազգի 99,99 տոկոսին գանահարելն է։

Մյուս կողմից էլ, սեփական ազգի մեջ արժանիքներ չտեսնելն էլ մի բան չի. բա մեր արժանավոր մարդիկ ո՞նց են առաջացել։

Հավասարակշիռ մոտեցումները մեզ զարդարող քիչ բաներից մեկն են մնացել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4494

Մեկնաբանություններ