Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Դեռ հույս կա

Դեռ հույս կա
15.03.2023 | 07:23

Միջին տարիքի մարդիկ, որոնք տարիքից բացի ունեն ինտելեկտ, հավանաբար զգացել են, որ աշխարհի հետ ինչ-որ բան, վատ բան է կատարվում։ Ասպարեզից անհետացել են մտածողները, փիլիսոփայական, մտավոր զբաղմունքի մարդիկ կարծես լքել են աշխարհը, և նրանց փոխարեն ամեն րոպե մեզ զզվացնում են տափակաբան ոչոքերը։

Չկան քաղաքական գործիչներ, որոնց փայլը, մտքերը տասնամյակներ գոնե կհրապուրեն նոր սերնդին՝ կրթելով նրանց միտքը: Դրա փոխարեն աշխարհի բոլոր անկյունների բոլոր հաղորդման միջոցներից չեն իջնում ինչ-որ ուրսուլաներ, ժանմիշելներ, որոնց ոչ մի խոսքը հավատ չի ներշնչում։ Չկան իրական այլախոհներ, որոնց մտքերի, կարծիքի առջև փլվում էր երկաթե վարագույրը, հարստահարվածները, բռնադատվածները նրանց մտքերը սրտերի մեջ էին պահում։ Դրանց փոխարեն հիմա կան կապիկություններով ամեն տեղ ցատկող Թունբերգ բնապաշտպանի կեղծիք, խրտվիլակներ, որոնք անտառները կտրող մոնոպոլիաներից միլիոնավոր դոլարի դրամաշնորհներ են քերում։

Չկան հեղափոխականներ, որոնք մարդկանց վերջին հույսն էին՝ Չե Գևարայի, Շախ Ախմադ Մասուդի նման հերոսներ, որոնք երբեք չգնացին գաղափարը ծախելու և ինչ-որ ապահով կյանք քերելու ճանապարհով։ Դրանց փոխարեն գունավոր հեղափոխությունների առաջնորդներ բուծվեցին զանազան հետախուզությունների սրտերում, և որոնք դարձան իրենց երկրների մարդկանց մահվան պատճառ։ Թվում է՝ անկումի, դեկադենսի թունավոր շունչն է ընկել մարդկության վրա, որը խեղդել է ամեն ինչ և ամենուր։
Բայց դեռ կա հույս, և այդ հույսը նորից եկավ ռոքից։ Այո, վաթսունականների ռոք երաժշտությունը, որը հզոր գտնվեց ԱՄՆ պետությունից և իր սերնդին կտրեց կոնֆորմիստական ճահճից։


Վերջերս մի շատ անսովոր դեպք է տեղի ունեցել աշխարհում. ՄԱԿ-ում տեղի ունեցած քննարկմանը տեսակապով մասնակցել է Pink Floyd ռոք համույթի հիմնադիրը։ Ռոջեր Ուոթերսը սառը ջուր է լցրել իրեն հրավիրած քառակուսի գլուխների վրա և հայտարարել, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեղավորը միայն Ռուսաստանը չէ, այլև նրան հրահրողները։ Իրական փիլիսոփա երաժիշտը վեր կանգնեց արևմտյան կոչված կեղծավոր, նենգ, անմարդկային վերնախավից ու ևս մեկ անգամ ապացուցեց, որ վաթսունականների ռոք ստեղծող սերունդը լավագույնն է և հստակ տարանջատում է բարին ու չարը, իրականն ու կեղծը, մարդկայինն ու ստորությունը, ժամանակն ու ճահիճը, տիեզերքն ու Եվրախորհրդարանի ճանճերին։
Լսեք Pink Floyd:


Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 15318

Մեկնաբանություններ