Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Բայդեն. ԱՄՆ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները՝ Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար

Բայդեն. ԱՄՆ չի պատրաստվում վերացնել պատժամիջոցները՝ Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար
08.02.2021 | 14:18

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը չի վերացնի Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները՝ բանակցություններ վերսկսելու համար: Խոսքը Իրանի միջուկային համաձայնագրի հնարավոր վերականգնման մասին է:

Նախագահը CBS News- ին հարցազրույցում, որից հատվածներ ցուցադրվել են կիրակի օրը. բացասական պատասխանեց հարցին, թե ԱՄՆ-ն առաջինը կվերացնի՞ պատժամիջոցները` Իրանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար: Բայդենը հասկացրել է, որ Իրանը նախ պետք է դադարեցնի ուրանի հարստացման ուղղությամբ աշխատանքները, որոնք խախտում են միջուկային համաձայնագիրը:

Դիտվել է՝ 3183

Մեկնաբանություններ