12.07.2013|
13:16
Նկարիչ ընկերս անակնկալ հրավիրեց սրճարան։ Ես հանկարծակիի եկա, սակայն հրավերն ընդունեցի. ո՞ւմ հայտնի չէ, որ նկարիչները (ինչպես նաև պոետները, երգահանները և պատգամավորները) բավականին խռովահույզ ներաշխարհի տեր են և շատ արագ, անգամ ամենաչնչին բանից, կարող են վիրավորվել։ Սրճարանը հանրահայտ է, «Ջազզվեն»` «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում։ Եվ քանի որ մեր զրույցի թեման բավականին հավակնոտ էր («անկախ» շուկան որպես դագանակ` կախված մշակույթի գանգատուփին), նա պատվիրեց հավակնոտ ոգելից խմիչք` կոնյակ «Նաիրի»։