Թուրքիան որոշել է հանել Ֆրանսիայի նկատմամբ 1915 թ. հայերի ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի համարող օրինագիծը Սենատում ընդունելուց հետո սահմանած պատժամիջոցները և վերականգնել զենքի գնումները ֆրանսիական ընկերություններից, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն:
Դամասկոսում անհայտ անձանց կողմից սպանվել է պաղեստինյան իսլամիստական «Համաս» շարժման ղեկավարության անդամ Քամել Ռանաջան, որը հայտնի է նաև Նիզար Աբու Մուջհադ կեղծանվամբ:
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Դամասկոսին առաջարկել է ստեղծել ազգային միասնության կառավարություն, որի կազմի մեջ կմտնեն ինչպես ներկա իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ:
Ելույթ ունենալով Ստամբուլում ՍԾՏՀ 20-ամյակին նվիրված սամմիթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տարեվերջին կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին` վերականգնելով Մետաքսի ճանապարհը։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը խորհրդարանում հայտարարել է, որ Սիրիայի դեմ պատերազմի մեջ մտնելու տարբերակը չի դիտարկում` ի պատասխան հունիսի 22-ին իր RF-4E կործանիչի ոչնչացման, այլ կենտրոնանալու է կարգավորման դիվանագիտական ճանապարհների վրա:
Չինացիների 100 ընտանիքներ, որոնցից յուրաքանչյուրը կորցրել է իր միակ զավակին, պատրաստվում է կառավարության դեմ դատական գործ հարուցել` բողոքելով «Մեկ ընտանիք` մեկ երեխա» քաղաքականության դեմ և պահանջելով փոխհատուցում:
Սիրիայում հարձակում է տեղի ունեցել իշխանամետ Ikhbariya հեռուստաընկերության գրասենյակի վրա, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու: Գրասենյակն ամբողջությամբ ավերվել է:
Հունիսի 25-ին հրաժարական է տվել Հունաստանի ֆինանսների չպաշտոնավարած նախարար Վասիլիս Ռապանոսը, որ հունիսի 22-ին հայտնվել էր հիվանդանոցում որովայնի սուր ցավերով:
Եվրամիության դիվանագիտության և անվտանգության հարցերով գերագույն կոմիսար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Սիրիայում լարվածության խորացումով:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում ընտրում են երկրի 47-րդ նախագահին, որի համար պայքարում են դեմոկրատական կուսակցությունից Քամալա Հարիսը և Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը։