Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Խարդավանքների մեծագույն վարպետ հորից դասեր առած որդու համար դժվար չէր ենոքավանցի «խոզ խանձելու» սիրահար լրագրողին իր հյուսած մահացու ծուղակը գցելը

Խարդավանքների մեծագույն վարպետ հորից դասեր առած որդու համար դժվար չէր ենոքավանցի «խոզ խանձելու» սիրահար լրագրողին իր հյուսած մահացու ծուղակը գցելը
25.04.2024 | 13:11

Հարկավ, խարդավանքների մեծագույն վարպետ, КГБ-ի գեներալ և կենտկոմի 1-ին քարտուղար հորից դասեր առած որդու համար առանձնակի դժվարություն չէր ներկայացնում ենոքավանցի «խոզ խանձելու» սիրահար լրագրողին իր հյուսած մահացու ծուղակը գցելը... որին, «ստոկհոլմյան սինդրոմով» տառապող հանրությունը 2020 թ. արհավիրքից հետո, 2021 թ. էշի համառությամբ վերակարգեց իրեն առաջնորդ: Եվրադոլարային բույրից արբած ստահակների մի հոծ զանգվածի գործուն աջակցությամբ, իհարկե:

Այսօրը պատահաբար չի «չոքել» Հայաստանի դռան առջև, այն մեր հավաքական անփութության, անպատասխանատվության և շահամոլության տրամաբանական շարունակությունն է և...

...և ամեն ինչ արդա՛ր է ավելի, քան հնարավոր էր նույնիսկ պատկերացնել:

Երիցս ճիշտ էր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը,երբ ասում էր, «որ հիվա՛նդ ենք ու բուժման կարիք ունենք»։

Կբուժվենք և կլինի փրկություն այս մահաբեր ծուղակից, այս մղձավանջից :

Պարտադրված ենք բուժվե՛լ:

Պարտադրված ենք վերագտնելու ինքներս մեզ՝ որպես ԱԶԳ, որպես ՀԱՅ...

Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդությամբ...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ