Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մի աշխարհակարգից մյուսին անցնելու ժամանակը

Մի աշխարհակարգից մյուսին անցնելու ժամանակը
18.04.2024 | 15:09

Մարդկային մտածելակերպի իներցիայի պատճառով ամեն մի դոմինանտ քաղաքակրթական հզորության աղբյուրի ստեղծած հնարավորությունները թվում են ավելին, քան նրանք իրականում կան և, հակառակը, նոր ստեղծվող հզորությունների հնարավորությունները թվում են ավելի փոքր, քան դրանք կան իրականում։

Նման երևույթը ցցուն ձևով երևում է հատկապես աշխարհաքաղաքական մեծ ցնցումների ու մի աշխարհակարգից մյուսին պարադիգմային անցումներ կատարելու ժամանակ։

Այս հանգամանքը իր բազմակողմանի դրսևորումներով մեծապես որոշում է ներկա աշխարհաքաղաքական պայքարի ընթացքը, որը լի է անորոշություններով ու իներցիոն սխալներով։

Նման պրոբլեմ կա նաև մարդկային համակարգերի մրցակցային պրոցեսում՝ նյութական և ոչ նյութական հզորությունների հարաբերական դերի գնահատման ժամանակ։

Այն արտահայտվում է նրանով, որ, հարցերի բուն էության մեջ չխորանալու պատճառով, գոյության պայքարում թերագնահատվում է մարդկային համակարգերի ոչ նյութական հզորությունների դերը, որոնք հիմնականում ունեն տարբեր բնույթի ինֆորմացիոն հոսքերի ու ինֆորմացիոն համակարգերի տեսք՝ լինեն դրանք բնական ծագման համակարգեր, թե ստեղծովի տեխնիկական համակարգեր։

Նման մրցության պայմաններում ամեն մի մարդկային լուրջ գործունեություն պահանջում է նպատակային կառավարում, որն իրականացվում է մարդկանց գործողությունների պլանավորման ու դրանց ընթացիկ կոորդինացիայի միջոցով, և որի առանցքը դառնում է դրանց մասին հավաստի ինֆորմացիայի առկայությունը։

Այսինքն, դա նշանակում է, որ իր բնույթով ոչ նյութական ինֆորմացիան իր համակողմանիությամբ և ճշտությամբ դառնում է կառավարման հաջողության գրավականներից մեկը։

Եվ բնական է, որ գոյության պայքարում ինֆորմացիայի պարզունակ օգտագործումից անցում կատարելով դեպի ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաները, նշված պայքարում ոչ նյութականի դերը կտրուկ կերպով աճում է։

Բայց մրցակցային պայքարում նյութականի ու ոչ նյութականի ունեցած դերի ու դրանց հարաբերական կարևորության պրոբլեմն ունի մեկ այլ կարևոր ոչ նյութական ու թաքնված ինֆորմացիոն կողմ ևս։

Խոսքը գնում է մարդկանց արժեքային համակարգի մասին, որը գոյության պայքարում նրանց ոչ նյութական և ինֆորմացիոն տեսակի հիմնական զենքն է։

Եվ արժեքային համակարգ կոչեցյալ այդ ունիվերսալ ոչ նյութական և ինֆորմացիոն բնույթի զենքը ընկած է մարդկային բոլոր տեսակի գործունեությունների հիմքում, ներառյալ՝ մարդկանց միջև կապը, նրանց գործողությունների կոորդինացիան, տարաբնույթ որոշումների կայացումը, և այլն, պրոբլեմների մի ոլորտ, որով զբաղվում է կազմակերպական գիտությունը (organizational science, организационная наука)։

Այսինքն, այդ գիտության տեսանկյունից, գոյության պայքարի ոչ նյութական մեթոդների առանցքը մարդկանց արժեքային համակարգն է, որը հասարակության զարգացման տարբեր փուլերում օգտագործում է ավելի ու ավելի կատարելագործված տեխնիկական ինֆորմացիոն միջոցներ։

Մարդկանց արժեքային համակարգն ինքն իր հերթին կազմված է կենսաբանական ու սոցիալական ենթաարժեհամակարգերից և ունի դինամիկ ու իներցիոն բնույթ, որը պայմանավորված է նրանց գործունեության միջավայրով և այդ միջավայրում գոյության պայքարի սրացման չափով։

Իսկ մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության տեսանկյունից մարդկանց արժեհամակարգը դիտարկվում է որպես գոյության պայքարի ինֆորմացիոն ապահովման մի մաս։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ