Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մեդվեդևը հայտարարել է ապոկալիպսիսի մոտենալը զգալու մասին

Մեդվեդևը հայտարարել է ապոկալիպսիսի մոտենալը զգալու մասին
01.03.2024 | 16:34

Պուտինը զգուշացրել ՆԱՏՕի, Արևմուտքի հնարավոր միջամտողների համար շատ ավելի ողբերգական հետևանքների վերաբերյալ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ իր տելեգրամյան ալիքում կատարած գրառմամբ անդրադառնալով Գերմանիայի կառավարության՝ Կիևին հեռահար սպառազինություն հատկացնելու վերջին նախաձեռնություններին և, հատկապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտահայտությանը, որ ապագայում չի կարելի բացառել ՆԱՏՕ-ի և Եվրամիության երկրների ցամաքային զորքերի ուղարկումն ՈՒկրաինա, ներկայացրել է մոտալուտ ապոկալիպսիսի մասին իր զգացողությունը, բավական հստակ ակնարկել այդ մասին:

Մեդվեդևի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկի օրը՝ փետրվարի 24-ին, արևմտյան առաջնորդները ժամանել էին Կիև՝ «սեփական ընտրազանգվածին կուտակված խնդիրներից շեղելու համար»: Գերմանիայի քաղաքական գործիչներին նա անվանել է «պարտված ֆաշիզմի երկրից այլանդակների խորհրդարանական կրկես», իսկ Ֆրանսիայի ղեկավարներին՝ Նապոլեոն Բոնապարտի մանրապճեղ ժառանգորդներ։ Ծաղրածուների և թուլացող պապերի մասին արտահայտություններով Մեդվեդևը նկարագրել է ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի առաջնորդներին։

«Արևմտյան քաղաքական գործիչների ուղեղների դիակային քայքայման օրինակներ ամեն օր են հայտնվում: Եվ, ուրեմն, ձին գունատ է, և նրա վրայի հեծյալն ավելի մոտ է»,- հավելել է Մեդվեդևը՝ հղում անելով Ապոկալիպսիսի չորս հեծյալներին՝ աշխարհի վերջին և ամեն կենդանիի վախճանին։ Հրապարակումը անվտանգության խորհրդի փոխնախագահը եզրափակել է «Dixi et animam levavi» Լատինական արտահայտությամբ ՝ «ասաց և հոգին թեթևացրեց»։

Գերմանիայի կառավարության՝ Կիևին հեռահար զենք հատկացնելու վերջին նախաձեռնություններին և, հատկապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն արտահայտությանը, որ ապագայում չի կարելի բացառել ՆԱՏՕ- ի և Եվրամիության երկրների ցամաքային զորքերի ուղարկումն ՈՒկրաինա:

Մակրոնի արտահայտած գաղափարի իրականացման հետևանքներին այսօր էլ անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նախազգուշացնելով ՆԱՏՕ-ի հնարավոր ինտերվենցիաների հետևանքների մասին: Պուտինը մասնավորապես հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի միջամտողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն, եթե նրանք հայտնվեն ՈՒկրաինայում:

«Խոսեցինք ՈՒկրաինա ՆԱՏՕ- ական ռազմական կոնտինգենտներ ուղարկելու հնարավորության մասին, բայց մենք հիշում ենք ճակատագիրը նրանց, ովքեր մի ժամանակ ուղարկել էին իրենց զորակազմերը մեր երկրի տարածք: Այժմ հնարավոր միջամտողների համար հետևանքները շատ ավելի ողբերգական կլինեն»,- հայտարարել է Պուտինը ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում:

Այսինքն՝ շատ ավելի ողբերգական, քան Նապոլեոնի և Հիտլերի համար:

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը երեկ նոր մանրամասներ է հայտնել ՈՒկրաինա զորք ուղարկելու Մակրոնի գաղափարի վերաբերյալ: Ըստ նրա, ֆրանսիացի զինվորականները, որոնց ՈՒկրաինա ուղարկելը չի բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, կարող են ապահովել ՈՒկրաինայի սահմանների անվտանգությունը:

«Երբ մենք խոսում ենք ֆրանսիացի զինվորականների մասին, մենք կարող ենք խոսել այն զինվորների մասին, որոնք զբաղվում են ուսուցմամբ, երկիր-օդ պաշտպանությամբ կամ մի շարք սահմանների պաշտպանությամբ»,- հայտարարել Է վարչապետը Ֆրանսիայի Սենատի նիստում, որը հեռարձակվել է պետական մարմնի կայքում:

Աթալը նշել է նաև, որ Փարիզում ՈՒկրաինային աջակցության վերաբերյալ ԵՄ երկրների խորհրդաժողովում, ընդդեմ «ռուսական սպառնալիքի», որոշվել է «ավելի առաջ գնալ ՈՒկրաինային սպառազինություն մատակարարելու առումով»:

Սրիկան այնպես է արտահայտվել, կարծես թե ՈՒկրաինայի զինված ուժերի զինծառայողների ուսուցմամբ զբաղվողները, երկիր-օդ պաշտպանությունն իրականացնող հակաօդային և հակահրթիռային համալիրների օպերատորները, մի շարք սահմանների պաշտպանությամբ զբաղվողները ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ պետության (Ֆրանսիայի) զինծառայողներ են լինելու, այլ ինչ-որ հասարակական կազմակերպության կամ Ֆրանսիայում շատ տարածված այս կամ այն գեյ ակումբի անդամներ: Գժվե՞լ են, չե՞ն պատկերացնում հետևանքները:

Մոռացե՞լ են Հատուկ ռազմական գործողության հենց առաջին օրը՝ 2022 թ. փետրվարի 24-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հստակ զգուշացումը, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ կամ Արևմուտքի պետություններից որևէ մեկը համարձակվի քիթը խոթել հատուկ ռազմական գործողության գոտի, ապա այնպիսի դաս կստանա, որ իր ողջ պատմության ընթացքում չի տեսել:

Պարզ է նաև, թե ՈՒկրաինայի ԶՈՒ զինծառայողների ուսուցմամբ զբաղվողների անվան տակ ում են ուզում ուղարկել ՈՒկրաինա, քանի որ ՈՒկրաինայի ԶՈՒ սպաների, մասնագետների, զինվորների ուսուցմամբ զբաղվողները Ֆրանսիայում և արևմտյան այլ երկրներում են զբաղվել ու զբաղվում նրանց ուսուցմամբ, անպատրաստ զինծառայողներին մարտի դաշտում կամ վտանգավոր պայմաններում չեն ուսուցանում:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9323

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ