Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Անհոգի դարից ծնվում է անզգամ դարը

Անհոգի դարից ծնվում է անզգամ դարը
07.10.2023 | 07:30

Ի վերջո, Արցախը միացավ Հայաստանին. Ի՜նչ մեծ ծաղր ու ճակատագրի հեգնանք:

Բայց արդյո՞ք 88-ին մեր ուզած միացումը սա էր:

Եթե միայն գլխներիս գալիքն ու այս վերջն իմանայինք…

Բայց, արի ու տես, բացառիկ մարդիկ կային, որ տեսնում էին այս վերջը, ու նրանցից մեկն էլ իմաստուն, թուրքի տակն ու գլուխը մանկուց ճանաչած, պատմաբան հայրս էր, ով, տեսնելով մեր ոգևորությունը, կնստեր բազմոցին՝ մտահոգ մի քմծիծաղ, խղճահարություն ու ծաղր դեմքին, կասեր. «Էլ վերջ, հայն իր օրում հանգիստ չի ունենա…

Ես՝ մեռած, դուք՝ ողջ, կհիշեք, այս գյադաները մի օր ոչ միայն Հայաստանը, Ղարաբաղն էլ վերջնական կկործանեն»:

Հավանաբար, հայի տականքին էլ գիտեր:

Իսկ մեր խնդրանքով կարի մեքենան ողջ գիշեր բզզում էր մորս ձեռքի տակ. հարյուրներով եռագույն դրոշներ էր կարում: Շարժման ակտիվիստ եղբայրս, Սանկտ Պետերբուրգը թողած, շտապել էր Հայաստան ու հիմա նստած դրոշների փոքրիկ կոթերն էր սոսնձում, ես էլ՝ կողքից օգնում…

Ի՜նչ ոգևորություն ու ջախջախված երազներ… Մինչև հիմա քթիս եմ առնում եռագույն կտորների խշխշան բույրը, լսում կարի մեքենայի բզզյունը:

Հազար դրոշիկներ կային մեր տանը: Ափսոս, որ հորս քունն էինք խանգարել այդ օրը, մորս հանգիստը. մինչև լույս՝ մեքենան բզզում էր, ինքն էլ կենտրոնացած ձևում ու կարում…

Ո՞վ կպատկերացներ, որ, անցնելով իշխանության, «այս գյադաներն» ինչե՜ր կանեին…մի տարի թվարկելով՝ չի վերջանա, թե ինչե՜ր-ինչեր բերեցին մեր գլխին, այդ ամենը քիչ էր՝ վերջում էլ այս օրին հասանք:

Երեսուն տարի հազիվ ուշքի էինք եկել Բաքվի ու բոլոր մյուս գաղթերից, հիմա էլ այս անպատիվ «միացումը»…

Մի երեսուն տարի էլ այս ցավով կապրենք…

Խեղճ նրանք, որ ապրելու ու տեսնելու են այդ օրերը ու երանի մեզ, որ, հուսանք, չենք տեսնելու…

Ահա թե ինչ թողեցին չորս գյադաները՝ սերունդներին. հազարամյա պատերազմների ու սպանդների «փայլուն» հեռանկար, մյուս բաներն էլ՝ Աստված գիտի:

Ճիշտ է ասված՝ անհոգի դարից ծնվում է անզգամ դարը:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 5114

Մեկնաբանություններ