Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Մի՛ դատարկեք Արցախը

Մի՛ դատարկեք Արցախը
26.09.2023 | 12:25

Նրանք, ովքեր վերջին տասը-քսան տարում Ստեփանակերտը, Արցախի մյուս քաղաքներն ու գյուղերը չեն տեսել, շատ բան են կորցրել, թող հիմար դատողություններ չանեն, իբր՝ թուրքը, ահա, կգա ու կշենացնի, կկառուցի Արցախը, ինչը մենք չենք արել...

Սա առնվազն թուրքի ջրաղացին ջուր լցնել է, ամոթ ձեզ, եթե այդքան գիտեք Արցախը:

Հոգեպարար, աստվածային Ստեփանակերտը, Ասկերան-Մայրաբերդը, Հադրութը, Մարտակերտը, Շուշին, նրանց տաճար-եկեղեցիները՝ մեկը մյուսից հրաշք...

Այդպիսի մաքուր, ասես գեղագետի ձեռքով գծված, գեղեցիկ ու կոկիկ կառուցապատված շենքեր ու փողոցներ, հրապարակներ, առանց չափազանցության, Հայաստանի ոչ մի քաղաքում չեմ տեսել:

Արցախցին միշտ էլ սիրել է իր երկրամասը, այնքան բաղձալի անկախությունը, որն այդպես էլ բարոյազուրկ աշխարհը նրան չարտոնեց. ցեղասպան թուրքի կեղտոտ նավթը շատ ավելի ծանր էր կշռում:

Այսքանով հանդերձ, այն, ինչ ունենք հիմա՝ Արցախը չպիտի դատարկվի՝ անկախ ռուսի, թուրքի, աշխարհի գործոններից, որպեսզի ժամանակի մեջ այն վերադարձնելու, թշնամու ձեռքից հետ առնելու ուժ և հնարավորություն ունենանք:

Ժամանակներն արագ են փոփոխվում, հետո այնպես չլինի, որ հնար լինի՝ Արցախ չլինի արդեն:

Դարերի ու պատմության, սերունդների առջև մատով ցույց տալու անիծյալներ մի դարձեք:

Այս չքնաղ ու կառուցված հայկական պատմական երկրամասը ոչ մի գնով թուրքին հանձնելու չէ:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 3333

Մեկնաբանություններ