ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խորհրդատուները միշտ չէ, որ քո շահերի պաշտպանն են

Խորհրդատուները միշտ չէ, որ քո շահերի պաշտպանն են
01.03.2022 | 12:43

Երկու ջրհեղեղի արանքում հայտնված իմ ժողովուրդ, այս պահին պիտի լինես խելամիտ, որ չխեղդվես ահեղաձայն ալիքների գահավիժումից, երբ քո գլխավերևում սև ամպերի կուտակումներ դեռ կան, վկայում են նորից տեղատարափ։


Իհարկե թաց շորերդ պիտի արևին տաս, որ ցուրտը չներխուժի մարմնիդ ամեն մի ծալքի մեջ, բայց իմաստնությունդ թող քեզ վեր պահի առկա արհավիրքից։
Քո լռությունը այսօր շահեկան կլինի, որ ելման կետերի ճշմարտությունը որոնես ու գտնես։ Իմաստնությանդ ոսկին առանձնացրու ավազից և հիշիր, որ հույսդ պիտի ապավինես քո բազկի ուժին։ ՈՒրիշ մեկը չի կարող քո փոխարեն լինել վարպետ ոսկերիչ։


Խորհրդատուները միշտ չէ, որ քո շահերի պաշտպանն են։ Երբեմն նրանք կրակը թեժ են պահում, որ համաձուլվածքդ լինի հարիր իրենց պահանջին, բայց ձեռքերդ այրողը դու ես լինելու, դիտորդները իրենց ճաշակի մեծ շուկան ունեն։


Մնա խոհեմ, առանց պաթետիկ ոգեկոչումների, մինչև օրը թելադրի քեզ, թե ինչ պիտի անես։
Այս ջրհեղեղն էլ կանցնի, լեռնային երկրի բնակիչ։
Հավատա ներքին ձայնիդ, քայլիր առաջ, համբերությունդ օրապահիկ արա, դու ուրիշ ճանապարհ չունես։


Հռիփսիմե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7540

Մեկնաբանություններ