Անկարայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը կանչվել է ԱԳՆ Իրաքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամների կողմից Թուրքիայի քաղաքացիների սպանության վերաբերյալ Վաշինգտոնի հայտարարության կապակցությամբ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը ափսոսանք է հայտնել Իրաքյան Քուրդիստանում Թուրքիայի քաղաքացիների մահվան կապակցությամբ, իր աջակցությունն է հայտնել Թուրքիային՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, և ցավակցություն է հղել վերջին ռազմական գործողություններում զոհվածների ընտանիքներին: Եթե հաստատվեն ՔԱԿ-ի ձեռքով թուրք խաղաղ բնակիչների մահվան հաղորդագրությունները, ԱՄՆ-ը ամենախիստ կերպով կդատապարտի այդ գործողությունները, նշել են Պետդեպարտամենտում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կտրուկ քննադատել է նման արձագանքը՝ հերթական անգամ ԱՄՆ-ին մեղադրելով ՔԱԿ-ին աջակցելու համար: