ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչո՞ւ են մոռացել դատախազության դիմաց հնչեցված պահանջները

Ինչո՞ւ են մոռացել դատախազության դիմաց հնչեցված պահանջները
16.01.2021 | 12:18

«Ժողովուրդը» գրում է.

««Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը դեռևս դեկտեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության մոտ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի կողմից «լիազորված» բողոքի ակցիա էր իրականացնում: Ղազինյանը հայտարարել էր, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են, որ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն, և պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ, ու իրականացվի բաց քննություն: Իսկ դեկտեմբերի 12-ին, Ղազինյանը հայտարարել էր, թե ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: «Այս քրեական գործով հրավիրված լինելով որպես վկա՝ ներկայացրել եմ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարված պետական դավաճանության անհերքելի փաստեր, որոնց համալիր ստուգման արդյունքում Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ձերբակալությունն ու կալանքը այլևս ժամանակի հարց է», - հայտարարել էր Ղազինյանը:

Բայց նրա այս հայտարարությունը հերքեցին ինչպես ՀՔԾ-ից, այնպես էլ դատախազությունից՝ սառը ապտակ հասցնելով: Ու անհասկանալի մնաց, թե Ղազինյանը որ գործով, որտեղ և ինչ կարգավիճակով է հրավիրված եղել փաստեր փոխանցելու, որից հետո պետք է շատերը արդեն կալանավորված լինեին: Ինչևէ, արդեն տարեմուտին դատախազության մոտ էին հավաքվել իրավաբանները և պահանջում էին հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
Դավթյանը համաձայնել էր, ու Արա Զոհրաբյանը, Արթուր Ղազինյանը և Արամ Վարդևանյանը գնացել էին դատախազի հետ հանդիպման: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երբ Դավթյանի մոտ են մտել, նա Ղազինյանին կեսկատակ նետել է. «Արթուր, դու իմ հետ հանդիպելու համար ռուպրով պիտի միտինգ անե՞ս: Ե՞րբ ես ուզել հանդիպել ինձ հետ, ես չեմ ընդունել, հիմա էլ միտինգներ ես կազմակերպում, որ բարձրանաս մոտս»: Դավթյանն ու Ղազինյանը համակուրսեցիներ են եղել, իրար լավ են ճանաչում, դրա համար դատախազը թույլ է տվել նախատել Ղազինյանին: Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե դատախազը համաձայնել է կալանավորել Փաշինյանին, ըստ մեր աղբյուրների, նման բան դատախազ Դավթյանը չի ասել, այլ ընդամենը նշել է, որ ցանկացած հանցանքի դեպքով պատրաստ է գործ հարուցել, եթե իրեն տրվեն իրավական անհերքելի փաստեր:


Իսկ ի՞նչ է արել «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախումբը: Ղազինյանը թերևս մոռացել է իր խոստացած «անհերքելի փաստահավաք» առաքելության մասին, մոռացել է նաև, որ հայտարարել էր, թե շուտով Նիկոլ Փաշինյանը կձերբակալվի, սակայն դա էլ տեղի չունեցավ: Ղազինյանն այս օրերին ակտիվորեն համացանցում վիրավորական գրառումներ է միայն անում:


Իհարկե, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Ղազինյանից պարզաբանումներ պահանջել, թե ինչու է պայքարը կասեցվել, ինչու են մոռացել դատախազության դիմաց արված ակցիայի պահանջների մասին, արդյոք համակուրսեցի գլխավոր դատախա՞զն է լռեցրել Ղազինյանին: Սակայն «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդը արդեն երկու օր է՝ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին, մամուլի պատասխանատուն ազատվել է աշխատանքից, ու տպավորություն է, թե այդ կուսակցությունը գործում է միայն ֆեյսբուքում»:

Դիտվել է՝ 4313

Մեկնաբանություններ