ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հաղ­թա­նա­կը ապ­րե­լու մեծ ցան­կու­թ­յուն ու­նե­ցո­ղինն է լի­նե­լու` հա­յի­նը»

«Հաղ­թա­նա­կը ապ­րե­լու մեծ ցան­կու­թ­յուն ու­նե­ցո­ղինն է լի­նե­լու` հա­յի­նը»
16.10.2020 | 01:37

Բա­նաս­տեղծ ԿԱ­ՐԵՆ ՄԱՐԴԱՆՅԱ­ՆԻ (ԳԱՐ­ՄԱՐ) հետ զրու­ցել ենք Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում այս օ­րե­րին տի­րող տրա­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին: Կա­րեն Մար­դա­նյանն ապ­րում է Ստավ­րո­պո­լի երկ­րա­մա­սի Ստա­րո­մարևկա գյու­ղում: Կա­րե­նի հետ ա­ռիթ ենք ու­նե­ցել զրու­ցե­լու տա­րի­ներ ա­ռաջ` նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի անդ­րա­նիկ ժո­ղո­վա­ծուի ա­ռի­թով, ո­րը, իր իսկ խոս­քով, մեծ ու­րա­խու­թյամբ նվի­րում է այն մարդ­կանց, ով­քեր գի­տեն մայ­րե­նի լե­զուն: Զրու­ցել ենք վտանգ­նե­րի մա­սին: «Վտանգ­նե­րը շատ են, ու­նենք ձուլ­վող մեծ սփյուռք ու լե­զուն մո­ռա­ցող սե­րունդ­ներ, ու­նենք աղ­քատ տն­տե­սու­թյամբ ու պա­տե­րազ­մող հարևան­նե­րով շր­ջա­պատ­ված Հա­յաս­տան»,- ա­սում էր բա­նաս­տեղ­ծը: Այ­սօր ար­դեն թե­ման ա­ռար­կա­յա­ցած վտանգն է՝ ըն­թա­ցող պա­տե­րազ­մը:

-Կա­րեն, երբ սահ­մա­նին հա­րա­բե­րա­կան ան­դորր էր, Ռու­սաս­տա­նում պայ­թեց «ծի­րա­նի ակ­ցիան»: Դա ինք­նա­բու՞խ էր, ներ­քին կու­տա­կում­նե­րի՞ ար­դյունք. մինչ այդ, թվում է, ՌԴ-ի մեր հայ­րե­նա­կից­նե­րը հայ­րե­նա­սի­րա­կան մղում­նե­րով աչ­քի չէին ընկ­նում:
-Ես Ռու­սաս­տա­նի հա­րա­վում եմ բնակ­վում, այս կող­մե­րում ան­դորր էր. ադր­բե­ջան­ցի­նե­րի ու հա­յե­րիս միջև բա­խում­ներ չե­ղան։ Սո­վո­րա­բար Ռու­սաս­տա­նում նման բա­խում­ներ չեն լի­նում, անս­պա­սե­լի էր ադր­բե­ջան­ցի­նե­րի «ծի­րա­նի պա­տե­րազ­մը»: Իսկ ինչ վե­րա­բե­րում է հա­յե­րի պա­տաս­խան-ար­ձա­գան­քին, Ռու­սաս­տա­նի հայ հա­մայն­քը միշտ էլ գոր­ծով է ա­պա­ցու­ցում իր նվի­րու­մը հայ­րե­նի­քին, այս­տեղ ըն­դուն­ված չեն ցույ­ցերն ու նմա­նա­տիպ ակ­ցիա­նե­րը։ Հայ հա­մայն­քը դժ­վար ժա­մե­րին շատ ա­րագ է կազ­մա­կերպ­վում, ին­չը ե­ղավ նաև «ծի­րա­նի պա­տե­րազ­մի» օ­րե­րին։
-Աշ­խար­հի տար­բեր քա­ղաք­նե­րում հա­յե­րը բո­ղո­քի ցույ­ցեր են անց­կաց­նում՝ իշ­խա­նու­թյուն­նե­րին կոչ ա­նե­լով դա­տա­պար­տել ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան ագ­րե­սիան, քար լռու­թյուն պահ­պա­նող լրատ­վա­մի­ջոց­նե­րից պա­հան­ջում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի օ­բյեկ­տիվ լու­սա­բա­նում: Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում ի՞նչ տրա­մադ­րու­թյուն­ներ են տի­րում, ի՞նչ են պա­հան­ջում Ռու­սաս­տա­նի մեր հայ­րե­նա­կից­նե­րը:
-Ինչ­պես նշե­ցի՝ Ռու­սաս­տա­նում առ­հա­սա­րակ ըն­դուն­ված չէ ցույ­ցե­րի մի­ջո­ցով խն­դիր­նե­րին լու­ծում­ներ գտ­նե­լը։ ՌԴ լրատ­վա­մի­ջոց­նե­րի զգա­լի մա­սը օ­բյեկ­տիվ է լու­սա­բա­նում Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը, ռու­սաս­տան­ցի­նե­րը գի­տեն, որ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի միջև պա­տե­րազմ է: Պար­զա­պես հի­մա այն­քան շատ են պա­տե­րազմ­նե­րը, որ այդ ա­մե­նին Ռու­սաս­տա­նի հա­սա­րա­կու­թյու­նը գրե­թե ու­շադ­րու­թյուն չի դարձ­նում, աշ­խա­տում են հնա­րա­վո­րինս չմի­ջամ­տել, ա­վե­լի չե­զոք դիր­քո­րո­շում ու­նեն: Իսկ Ռու­սաս­տա­նի մեր հայ­րե­նա­կից­նե­րին մտա­հո­գում են Հա­յաս­տա­նի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի՝ Սո­րո­սի հիմ­նադ­րա­մից ֆի­նան­սա­վոր­ման մա­սին լու­րե­րը: ՌԴ-ի քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րում նույն­պես սուր ար­ձա­գանք է գտ­նում այս փաս­տը, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նում ԱՄՆ-ի դես­պա­նա­տան դի­վա­նա­գետ­նե­րի 2000-ա­նոց աշ­խա­տա­կազ­մը, ո­րը, ըստ ՌԴ-ի լրատ­վա­մի­ջոց­նե­րի, աշ­խար­հում ա­մե­րի­կա­ցի դի­վա­նա­գետ­նե­րի քա­նա­կով մե­ծու­թյամբ երկ­րորդն է։ Հաշ­վի առ­նե­լով ՌԴ-ի ու ԱՄՆ-ի բարդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը` Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը Ռու­սաս­տա­նի տե­սան­կյու­նից ա­մե­րի­կա­մետ են ըն­կալ­վում, այ­սինքն՝ ոչ բա­րե­կամ: Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը Հա­յաս­տանն ըն­կա­լում են որ­պես Ռու­սաս­տա­նի հե­ռա­վոր դար­պաս ու հի­մա, երբ այս պա­տե­րազ­մին ակն­հայ­տո­րեն մի­ջամ­տում է Թուր­քիան, Ռու­սաս­տա­նի ու Թուր­քիա­յի շա­հե­րի բա­խու­մը տե­ղա­փոխ­վում է Ար­ցախ: Բայց Ռու­սաս­տա­նը Թուր­քիա­յի դեմ ու­ղիղ առ­ճա­կատ­ման չի գնա, քա­նի որ չի ու­զում կորց­նել նաև Ադր­բե­ջա­նը՝ իր ռու­սա­կան դպ­րոց­նե­րով, նավ­թա­յին գոր­ծարք­նե­րով և հա­սա­րա­կու­թյան ռու­սա­մետ հատ­վա­ծով։
Սե­ղա­նին դր­ված է Ար­ցա­խը. ե­թե հա­յոց բա­նա­կը հաղ­թի, Ռու­սաս­տա­նը կըն­դու­նի դա որ­պես ի­րո­ղու­թյուն։ Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­ներն ըն­կա­լում են Թուր­քիա­յի ե­րա­զած Մեծ Թու­րա­նի վտան­գը, բայց շատ են նաև Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան գո­տու 5 թե 7 շր­ջան­նե­րի` Ադր­բե­ջա­նին պատ­կա­նե­լու մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը։
Ինչ­պես միշտ, հայ զին­վո­րի, կա­մա­վո­րի կյան­քով ու սխ­րան­քով է գր­վե­լու հայ ազ­գի ճա­կա­տա­գի­րը: Եվ` ոչ միայն. տա­րա­ծաշր­ջա­նա­յին այլ եր­կր­նե­րի քրիս­տո­նեա­կան ար­ժեք­ներ կրե­լու, ար­ժա­նա­պա­տիվ, ա­զատ ապ­րե­լու ի­րա­վունքն է ո­րոշ­վե­լու Ար­ցա­խում։
-Ռազ­մա­ճա­կա­տում մեր տղա­նե­րը հաղ­թա­նակ­ներ են գրան­ցում, դի­վա­նա­գի­տա­կան հար­թու­թյան մեջ ի՞նչ կա­րող ենք ակն­կա­լել:
-Մեր զին­վոր եղ­բայր­նե­րը հե­րոս­ներ են, մեր ազ­գի լա­վա­գույն տե­սա­կը։ Նրանց շնոր­հիվ դի­վա­նա­գետ­նե­րը կա­րող են ստի­պել թշ­նա­մուն ըն­դու­նե­լու Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը և հար­ցը փակ­ված հա­մա­րել եր­կար տա­րի­ներ։ Ցա­վոք, ու­ժե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը հա­վա­սար չէ, բայց հաղ­թա­նա­կը ապ­րե­լու մեծ ցան­կու­թյուն ու­նե­ցո­ղինն է լի­նե­լու` հա­յի­նը։ Մի դր­վագ Ռու­սաս­տա­նի հա­յե­րի մա­սին. օ­րերս ե­րեք հա­յեր, ձգ­տե­լով օր ա­ռաջ հաս­նել Ար­ցախ, դի­մել էին եր­կու այլ հա­յե­րի օգ­նու­թյա­նը: Վեր­ջին­ներս, ֆի­նա­նսա­վո­րե­լով ու թղ­թա­բա­նա­կան հար­ցե­րը կար­գա­վո­րե­լով, մեր եղ­բայր­նե­րին ճա­նա­պար­հե­ցին Ար­ցախ։ Հայ­րե­նա­սի­րու­թյան դրսևո­րում­նե­րը տար­բեր են։
-Հաղ­թե­լու՞ ենք:
-Չեմ հա­մար­ձակ­վում բարձ­րա­գոչ բա­ռեր ա­սել, քա­նի որ իմ չն­չին «բազ­մո­ցա­յին պա­տե­րազ­մը» հա­մա­ցան­ցում ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյա­նը հա­կա­փաս­տարկ­նե­րով պա­տաս­խա­նելն ու մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ա­նելն է։ Հի­մա բո­լորս մի քիչ դի­վա­նա­գետ ենք, մի քիչ ռազ­մա­գետ։ Հաղ­թա­նա­կի մա­սին ի­րա­վունք ու­նեն խո­սե­լու միայն հայ զին­վորն ու կա­մա­վո­րը։ Կեց­ցե՛ Հա­յաս­տա­նը։ Կեց­ցե՛ Ար­ցա­խը։ Խա­ղա­ղու­թյուն մեր ազ­գին:


Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 12682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ