ՍԴ դատավորներն այսօր ՍԴ նախագահ չեն ընտրել։ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը լրագրողներին ասաց, որ աշխատակարգային նիստն ընդմիջվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով։ Նիստ կշարունակվի վաղը՝ ժամը 11։00-ից։
«Ըստ էության, Սահմանադրական դատարանը անցում չի կատարել օրակարգի հարցերին՝ նախագահի և փոխնախագահի ընտրությանը։ Քննակման առարկա են դարձել կազմակերպական հարցեր, հիմնականում ԶԼՄ-ների դիմումները՝ նիստը լուսաբանելու հարցով»,- ասաց նա։ Շաթիրյանը նշեց՝ որոշվել է նիստը դռնփակ անցկացնել, բայց այն կտեսաձայնագրվի։