ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՍԴ-ի հար­ցով իշ­խա­նու­թ­յու­նը խոր ճգ­նա­ժա­մի մեջ է

ՍԴ-ի հար­ցով իշ­խա­նու­թ­յու­նը խոր ճգ­նա­ժա­մի մեջ է
09.09.2020 | 10:34

Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի ո­րոշ դա­տա­վո­րնե­րին մի կերպ պաշ­տո­նանկ ա­րած իշ­խա­նու­թյուն­ներն այժմ էլ մի կերպ դա­տա­վոր­ներ են փոր­ձում ընտ­րել: Մինչև ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծու­նե­րը խոր­հր­դա­րա­նի դա­տին կներ­կա­յաց­վեն, նրան­ցից մե­կի մա­սին, օ­րի­նակ, կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղո­վը խիստ ա­նակն­կալ եզ­րա­կա­ցու­թյուն է տվել դա­տա­վոր­նե­րի ընդ­հա­նուր ժո­ղո­վի կող­մից ՍԴ դա­տա­վո­րի թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­ված Եր­վանդ Խունդ­կա­րյա­նի գոր­ծու­նեու­թյան մա­սին: Ըստ մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րից մե­կի՝ «Հա­յաս­տա­նը Խունդ­կա­րյա­նի կա­յաց­րած դա­տա­կան ո­րո­շում­նե­րի պատ­ճա­ռով ֆի­նան­սա­կան լուրջ խն­դիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նել: Բանն այն է, որ Մար­դու ի­րա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը Հա­յաս­տա­նին մեծ գու­մար­ներ է պար­տադ­րել վճա­րել այն վճիռ­նե­րի մա­սով, ո­րոնց զգա­լի մա­սը քնն­վել է Խունդ­կա­րյա­նի կող­մից»:


Կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Հայ­կու­հի Հա­րու­թյու­նյա­նը «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում հաս­տա­տեց՝ եզ­րա­կա­ցու­թյուն հանձ­նա­ժո­ղո­վը տվել է, սա­կայն դրա բովան­դա­կու­թյու­նը բարձ­րա­ձայ­նե­լու կամ ման­րա­մաս­նե­լու ի­րա­վունք չու­նի: «Ձեր հար­ցադ­րում­ներն ան­գամ օ­րեն­քի խախ­տում են, ու ե­թե ինչ-որ մե­կը ման­րա­մաս­նու­թյուն­ներ է հրա­պա­րա­կել, ա­պա կա­րող է ընդ­հուպ քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան կանչ­վել»,- ա­սաց Հայ­կու­հի Հա­րու­թյու­նյա­նը:


Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ իշ­խա­նու­թյու­նը ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ա­նում է հնա­րա­վո­րը, որ­պես­զի կո­ռուպ­ցիա­յի կան­խար­գել­ման հանձ­նա­ժո­ղո­վի տված եզ­րա­կա­ցու­թյան մա­սին հա­սա­րա­կու­թյունն առ­հա­սա­րակ չի­մա­նա, Խունդ­կա­րյանն էլ ա­նար­գել կարգ­վի նախ դա­տա­վոր, իսկ այ­նու­հետ` ՍԴ նա­խա­գահ: Թե պատ­գա­մա­վոր­ներն ինչ­պես և ում ՍԴ դա­տա­վոր կընտ­րեն, խիստ ան­կան­խա­տե­սե­լի է, բայց հետևե­լով դա­տա­րա­նի շուրջ ըն­թա­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, հաս­կա­նում ենք՝ ՍԴ մա­սով ճգ­նա­ժամ իշ­խա­նու­թյան ներ­սում կա:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 8557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ