«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ամերիկացիների 64 տոկոսը Ռուսաստանին համարում է թշնամի

Ամերիկացիների 64 տոկոսը Ռուսաստանին համարում է թշնամի
26.05.2017 | 19:50

Fox News հեռուստաընկերության հարցման տվյալներով՝ ամերիկացիների 64 տոկոսը Ռուսաստանին թշնամի է համարում ԱՄՆ-ի համար: Ռուսաստանը հարցման մասնակիցների կարծիքով՝ 4-րդ տեղն է զբաղեցնում ոչ բարեկամական երկրների ցուցակում։

2013 -ին Ռուսաստանին ոչ բարեկամական երկիր է համարել պատասխանողների 40 տոկոսը։ 73 տոկոսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իրենց կարծիքով՝ ի դեմս Ռուսաստանի տեսնում է դաշնակցի։


Ամերիկացիների կարծիքով՝ ԱՄՆ-ի գլխավոր թշնամիների եռյակում են Հյուսիսային Կորեան (93 տոկոս), Իրանը (80 տոկոս) և Սիրիան (76 տոկոս)։

Դիտվել է՝ 1740

Մեկնաբանություններ