ԱՄՆ-ը անորոշ ժամանակով դադարեցրել է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի ֆինանսավորումը՝ տեղեկացնում է NewsGeorgia-ն։ Որոշման հիմնավորման մեջ նշվում են «հակաժողովրդավարական գործողությունները և Վրաստանի կառավարության կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին»։               
 

«Հեղինակային իրավունքի մասին» նոր օրինագծին նվիրված հանրային լսում

«Հեղինակային իրավունքի մասին» նոր օրինագծին նվիրված հանրային լսում
01.04.2014 | 15:43

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ մտավոր սեփականության գործակալության և ԱՄՆ ՄԶԳ «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի հետ համատեղ նախաձեռնում է հանրային քննարկում` նվիրված հեղինակային իրավունքի հիմնահարցերին, ինչպես նաև «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծին: Հանրային քննարկումը տեղի կունենա ապրիլի 2-ին:
Միջոցառումը հնարավորություն կընձեռի տեղեկանալ հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներին և լուծումներին, հարցադրումներ ներկայացնել հեղինակային իրավունքի մասնագետներին և ստանալու պատշաճ պատասխաններ:
«Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծում տեղայնացվել են Եվրամիության հեղինակային իրավունքին վերաբերող նոր ընդունված դիրեկտիվների դրույթները, Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված՝ հեղինակային իրավունքին վերաբերող օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունները և մասնագետների կողմից ներկայացված այլ առաջարկություններ, որոնք կներկայացնի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հեղինակային իրավունքի փորձագետ Սոնա Վարդանյանը:
Քննարկումը կազմակերպվում է «Հանրային շահերի պաշտպանություն և հանրային քարոզարշավ` հեղինակային իրավունքի օրենքի նախագծի ընդունման նպատակով» ծրագրի շրջանակներում, որի աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը:

Դիտվել է՝ 1684

Մեկնաբանություններ