ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նադեժդա Տոլոկոննիկովան դուրս եկավ բանտից

Նադեժդա Տոլոկոննիկովան դուրս եկավ բանտից
23.12.2013 | 20:22

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Pussy Riot» խմբի մասնակից Նադեժդա Տոլոկոննիկովան ազատ է արձակվել Կրասնոյարսկի բանտից: Մյուս մասնակիցը՝ Մարիա Ալյոխինան, ով այսօր նույնպես հայտնվել է ազատության մեջ, թռչել է Կրասնոյարսկ:

«Ես նրա հետ խոսել եմ հեռախոսով, նրան ազատել են: Այժմ ես մեկնում եմ օդանավակայան»,- ասել է Ալյոխինան: Նա շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և իրավապաշտպաններին, հաղորդել, որ առաջիկա օրերին կհանդիպի իր որդուն և մորը, որոնց հետ նա արդեն խոսել էր հեռախոսով: Մարիա Ալյոխինան մտադիր է զբաղվելու իրավապաշտպան գործունեությամբ: Նա հայտարարել է, որ իր հսկողության տակ է պահելու ИК-2 նիժեգորոդյան գաղութի իրավիճակը և աջակցելու է այն մարդկանց, որոնք իրենց պատիժն են կրում այնտեղ:

2012 թ. օգոստոսին «Pussy Riot» խմբի մասնակիցները մեղավոր էին ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 213 հոդվածի 2-րդ մասով և ազատազրկվել էին երկու տարով Քրիստոսի տաճարում Վ. Պուտինի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար: Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան ազատ են արձակվել ՌԴ Սահմանադրության քսանամյակի առթիվ հայտարարված համաներմամբ, որն ընդունել էր ՌԴ Պետդուման:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ