Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Հային Վրաստանում թալանել են

Հային Վրաստանում թալանել են
17.12.2013 | 12:03

Վրաստանում իշխանափոխությունից հետո շատ բան է փոխվել: Դա նկատում են անգամ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են այս երկրի տարածքում: Օրերս մի ուշագրավ դեպք պատմեցին:
Ռուսաստանից մեքենայով Հայաստան վերադարձող հայ «խոպանչին» դարձել է հանցագործ վրացիների զոհը: Բենզալցակայանում մեքենան լիցքավորելու ժամանակ նա գետնին ընկած դրամապանակ է գտել, որում եղել է մոտ 2000 դոլար: Սակայն, ինչպես ասում են, «ձրի» պանիրը միայն թակարդում է լինում:
Ճանապարհը շարունակել է, սակայն պարզվել է, նրան հետևել են: Կանգնեցրել են մեքենան և հարցրել, արդյոք գումար գտել է: Վարորդը խոստովանել է և ասել, որ ահա այսքան գումար է եղել ու կարող է այն վերադարձնել: Վրացիները պնդել են, որ ոչ թե 2000 դոլար է եղել, այլ 8000: Հայ վարորդի հավաստիացումներն անօգուտ են եղել, վերջիններս սպառնացել են, ծեծել ու պահանջել իրենց ցանկացած գումարը: Հայը փորձել է բացատրել, որ «խոպանից» է վերադառնում, ու իր մոտ ընդամենը 4000 դոլար է, կարող է այդքանը միայն տալ: Հանցագործները խլել են նրա վերջին կոպեկները ու դժգոհ հեռացել: Մեկ տարվա քրտինքով աշխատած գումարը խուժանին «փեշքեշ» անելուց հետո, հայ մարդը գոհ է, որ գոնե սեփական կյանքն է փրկել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ