«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Արտակ Նազարյանի գործով իրեղեն ապացույցները կպահպանվեն

Արտակ Նազարյանի գործով իրեղեն ապացույցները կպահպանվեն
04.11.2013 | 14:45

Արտակ Նազարյանի քույր եւ իրավահաջորդ Ծովինար Նազարյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասությա դատարանի աշխատակազմի ղեկավարից ստացել է իր հարցման պատասխանը, որում ասվում է. «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված Հակոբ Խորենի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքիի 360-րդ հոդվածի 2-րդ մասով , ՀՀ քրեական օրենսգրքի 365 –րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 375 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Վահագն Վլադիմիրի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օենսգրքի 38-375-րդ հոդվածի 2-րդ մասով, Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Մխիթար Մանվելի Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգքրի 358-րդ հոդվածի 1-ին մասով թիվ ՏԴ/0117/01/11 քրեական գործով բոլոր իրեղեն ապացույցները գտնվում են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում»: Դատարանը Ծովինար Նազարյանին հավաստիացնում է, որ իրեղեն ապացույցները կպահպանվեն «այն ամբողջ ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է սույն քրեական գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին դատարանի կողմից 07.05.2013թ. կայացված դատավճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքարկելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից այս գործով որոշում կայացնելու, ինչպես նաև դրանից բխող այլ դատավարական գործողություններ կատարելու համար»:

Ստացվում է, որ եթե Արտակ Նազարյանի իրավահաջորդը չդիմեր առաջին ատյանի դատարան` տեղեկացնելով Եվրոպական դատարան դիմելու իր մտադրության մասին, ապա գործին առնչվող բոլոր իրեղեն ապացույցները կարող էին ոչնչացվել: Ինքը` Ծովինար Նազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է, թե հակառակ պարագայում դրանց մի մասը տրվելու էր իրեն, մի մասը` ոչնչացվելու, մյուսն մասն էլ` հետ ուղարկվելու Արտակի զորամաս: Հայաստանում բազմաթիվ դատական գործեր կան, որոնց վերաբերյալ սխալ որոշում է կայացվել, և այդ գործերով դատապարտվածները սեփական մեղքը չընդունելով ժամանակ առ ժամանակ դիմում են դրանք վերանայելու խնդրանքով: Ուրեմն հարց է առաջանում` եթե առաջին ատյանի դատարանը դատավաճիռը կայացնելու հետո չի պահպանում գործով անցնող իրեղեն ապացույցները, ապա ինչպես է հնարավոր նոր քննություն սկսել:

Հիշեցնենք, որ ՊՆ լեյտենանտ Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին` Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղի մոտակայքում տեղակայված «Մեհրաբ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում: Տուժողի իրավահաջորդը ի սկզբանե պնդել է, որ Արտակ Նազարյանը սպանվել է` ի հակառակ պաշտպանության նախարարության պաշտոնական վարկածի` «ինքնասպանության դրդում»: Նազարյանները քանիցս հայտարարել են, որ նախաքննության ընթացքում ոչնչացվել ու կեղծվել են գործին առնչվող մի շարք ապացույցներ և վստահ են, որ Արտակին սպանել են: Արտակ Նազարյանի գործը անցել է Հայաստանի դատական համակարգի բոլոր ատյաններով: Վերաքննիչ և վճռաբեկ դատարանները անփոփոխ են թողել առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը: Այն է` Հակոբ Մանուկյանը, Վահագն Հայրապետյանը, Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը դատապարտվել են համապատասխանաբար` 10, 4, 4, 4 և 2 տարվա ազատազրկման: Վերջինի նկատմամբ դատարանը կիրառել է փորձաշրջան: Դատապարտվածները չեն ընդունել իրենց մեղքը: Նազարյանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 3346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ