Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

Ինչքան շատ ենք  մենք տառապում, այնքան շատ ենք  ոչ այս աշխարհից
15.02.2013 | 11:38

Քահանա Ալեքսանդր ԵԼՉԱՆԻՆՈՎ

(1881-1934)

Լինում է հոգու այնպիսի «կծկված» վիճակ, երբ դժվար է ժպտալ. ոչ մի մեղմություն, քնքշություն որևէ մեկի նկատմամբ, մի խոսքով, «քարացած անզգայություն»։ Միայն աղոթքը, հատկապես եկեղեցական, կցրի այդ վիճակը։ Դա սովորական մի բան է հպարտների, վհատների, ինքնասերների, կրքամոլների, սաստիկ ժլատների համար, սակայն ինչ-որ չափով հատուկ է բոլորին ընդհանրապես. մեղքի և շնորհից զուրկ այդ վիճակը մարդու սովորական վիճակն է։ Հոգու համար դա արդեն դժոխքն է երկրի վրա, նրա մահն է մարմնի դեռ կենդանի լինելու դեպքում, և մեղքի բնական հետևանքն է, որը պարզապես սպանում է հոգին։
«Ինչքա՜ն դժվարությամբ Աստծո արքայությունը կմտնեն նրանք, ովքեր հարստություն ունեն» (Ղուկ. 18, 24)։ Սակայն ոչ միայն նյութական հարստությունն է խանգարում Աստծո արքայությունը մտնելուն, այլև, ավելի շատ, հոգևոր հարստությունը, տաղանդը, մասնագիտական ընդունակությունները, կամքը։ Ինչքան դժվար է չտարվել այդ ամենով, չընկնել սնափառության, հպարտության գիրկը։

Խորհում եմ քրտինքի, արցունքների և արյան մաքրող ու սրբացնող նշանակության մասին, աշխատանքի, ապաշխարության և մարտիրոսության մասին։ Դրանց մեջ մարմինն ազատագրվում է սեփական հոգևոր-կենդանական տարերքից, և ոգեղեն տրամադրվածությունը, արգելքների չհանդիպելով, ամբողջությամբ համակում է մարդուն։ Դրա մեջ է իմաստն այն բանի, որ Եկեղեցին այդքան բարձր է դնում մարտիրոսներին, ընդգծելով հենց թափված արյունը, և թե ինչու են ժողովրդի մեջ այդքան պաշտում պատերազմի ժամանակ սպանվածներին։

Մեր ամբողջ ներքին կյանքը շարժվում է սիրով Աստծո նկատմամբ։ Սակայն որտեղի՞ց վերցնել այդ սերը։ Մեզնից յուրաքանչյուրի սերը սնվում է սիրված օբյեկտից ստացած տպավորություններով (աշխարհի, հարազատների հանդեպ)։ Ինչպե՞ս կարող է պահպանվել ու չթառամել մեր սերը, դրա հետ մեկտեղ և մեր հավատը, եթե չի սնվում տպավորություններով։ Բայց ինչպիսի՞ն կարող են լինել տպավորություններն Աստծո նկատմամբ, ՈՒմ ոչ ոք չի տեսել երբեք (Հով. 1, 18)։ Մենք Քրիստո՛ս ունենք։ Մտածմունքները Նրա մասին, աղոթքը, Ավետարանի ընթերցումը. ահա այն սնունդը, որը կսնի մեր սերը Նրա նկատմամբ։ Բայց լինում է, և շատ հաճախ, որ մեր սիրտը լինում է չափազանց կոպիտ, անընդունակ։ Այդ դեպքում հարկավոր է դիմել սրբերի վարքին, հայրերի թղթերին. նրանց մեջ նույն Քրիստոսի լույսն է, բայց մեղմացած, թուլացած տեսքով, որն արդեն անցել է մարդկային հոգու միջով։

Ավելի ճիշտ է ապրել` գալով սեփական փորձառությունից դեպի հայտնի գաղափարներ, քան հակառակը` դատել ուրիշի փորձառության մասին միայն բանավոր, և հենց դրան էլ, ցավոք, սովորաբար հանգում է մեր ամբողջ հետաքրքրությունը հոգևոր առարկաների նկատմամբ։

Եթե նույնիսկ ունենանք ամենակատաղի անաստվածության տեսակետը, ապա այդ դեպքում էլ հավատացյալների դիրքն ավելի ամուր է և ճիշտ անաստվածության դիրքից, որը բացահայտ սնանկություն է։ Մի՞թե ավելի լավ չէ, այնուամենայնիվ, ունենալ հույսեր ու խոստումներ, քան չունենալ և դա։


Հրապարակման պատրաստեց
Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 13245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ