«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 
  • Դատարանն ընդունել է ՀՔԾ որոշման անօրինականությունը

    Դատարանն ընդունել է ՀՔԾ որոշման անօրինականությունը

    03.02.2014| 17:20
    «Այս որոշումը ցույց տվեց, որ համառ պայքարը որոշակի առումներով տալիս է արդյունք»,-ասել է Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանն այսօր` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նիստից հետո:
  • Շանթը` բանտում, տորթի՞ց են վախենում

    Շանթը` բանտում, տորթի՞ց են վախենում

    03.02.2014| 16:20
    Իրավապահները երեկ հերթական արջի ծառայությունը մատուցեցին իշխանություններին: Ազատության հրապարակում հավաքված մոտ հարյուր հոգին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի ծննդյան օրն էին նշում` եռագույն տորթով, որի վրա գրված էր` Ազատություն Հայաստանի քաղբանտարկյալներին:
  • Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

    Անահիտ Բախշյանի հաղորդումը հանցագործության մասին

    30.01.2014| 16:37
    Երևանի թ. 70 հիմնական դպրոցի տնօրեն Հերմինե Շափաղաթյանը, որպես ՊՈԱԿ-ի տնօրեն, «Կոմպյուտերոն» ՍՊԸ-ից գնել է 10 նոթբուք, համակարգիչները ստացել է անձամբ` պարտավորվելով 90-օրյա ժամկետում վճարել գումարը։ Սակայն, հայցվորի ներկայացմամբ, նշված ժամկետում գումարը չի վճարվել, որից հետո կնքվել է լրացուցիչ համաձայնագիր` ժամկետը երկարացնելով մինչև 2013թ. հուլիսի 31-ը։ Պատասխանողից հօգուտ հայցվորի կբռնագանձվի 2 999 000 դրամ՝ որպես վաճառված ապրանքի դիմաց չվճարված պարտքի գումար, 209 000 դրամ՝ որպես պարտավորության խախտման համար տույժ և ևս 100 000 դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար: Դատարանի վճռի մասին այս լուրը դրված է pastinfo.am կայքում:
  • «Յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի»

    «Յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի»

    30.01.2014| 16:33
    «ՅՈՒԿՈՍ» կազմակերպության նախկին գլխավոր տնօրեն Միխայիլ Խոդորկովսկին, ով վերջերս է ազատ արձակվել բանտից, կարծում է, որ յուրաքանչյուր տասներորդ ռուս կալանավոր անմեղ է, և իր պատիժը կրում է առանց որևէ պատճառի: Լրագրողի հարցին, թե որքան է «անմեղ նստողների» թիվը, Խոդորկովսկին ասել է`«ամբողջովին անմեղները 10 տոկոս են»:
  • «Դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավաքի հետ»

    «Դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավաքի հետ»

    30.01.2014| 14:08
    «Բանակը Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում օգտագործվում է։ Դուք արտակարգ դրությունը շփոթում եք հանրահավաքի հետ։ Արտակարգ դրությունը շատ ավելի խոր բան է և, Աստված չանի, որ Հայաստանում նորից արտակարգ դրություն լինի»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀԱԿ խմբակցության կառավարությանը ներկայացրած արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին նախագծի մերժմանը, հայտարարեց Հրայր Թովմասյանը։
  • Մհեր Ենոքյանին հասկանալու համար մի քիչ մարդասիրություն է պետք

    Մհեր Ենոքյանին հասկանալու համար մի քիչ մարդասիրություն է պետք

    29.01.2014| 15:25
    Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը բանտի մի օրվա մասին է գրել, երբ պատահականորեն հայտնվել է մեկուսարանի աշխատակիցների և հոգևորականների հետ նույն սենյակում ու նրանց հետ աղուհաց կիսել: Մհերն իր եզրահանգումն է արել օրվա այդ պատկերի կոնտեքստում` բոլորն Աստծո առաջ հավասար են: Իհարկե, հավասար են, Մհեր: Աստված է այդպես սահմանել, պարզապես Աստծուց հեռացած մարդիկ բաժան-բաժան են արել այդ հավասարություն ասվածը, տեսակավորել են, շերտատել ու ծվեն-ծվեն արել այն:
  • Օրենքի սառեցումը դեռ մերժում չէ

    Օրենքի սառեցումը դեռ մերժում չէ

    29.01.2014| 12:44
    «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը ժամանակավորապես դադարեցվեց, բայց ասել, որ խնդիրը լուծված է, ճիշտ չէ: Կան մարդիկ, որոնք հաղթանակ են տոնում` մտածելով, որ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումը` սառեցնել օրենքը մինչև մարտի 28-ը, լուրջ քայլ է: Սակայն արդյո՞ք դա քաղաքական առումով ձեռքբերում է, կարծում ենք, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է:
  • «Պուտինն անձամբ էր արգելել իմ նկատմամբ բռնություն գործադրել»

    «Պուտինն անձամբ էր արգելել իմ նկատմամբ բռնություն գործադրել»

    27.01.2014| 18:19
    Նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկին կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «մատը խառն է», որ իր բանտային տարիների ընթացքում բռնություն չի կիրառվել իր անձի նկատմամբ:
  • Հայաստանյան  իրավապաշտպանները միավորվում են

    Հայաստանյան իրավապաշտպանները միավորվում են

    26.01.2014| 16:41
    Հայաստանում միշտ չէ, որ առանցքային խնդիրների շուրջ իրավապաշտպանները կարողացել են միավորվել և արտահայտել միասնական դիրքորոշում: Այս ոլորտում էլ եղել է կարծիքների, պատկերացումների, մարդու իրավունքների պաշտպանության համար պայքարի ձևերի բազմազանություն:
  • «Human Rights Watch»-ը հստակ դիրքորոշում է արտահայտել

    «Human Rights Watch»-ը հստակ դիրքորոշում է արտահայտել

    25.01.2014| 16:45
    ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ օրեր առաջ հրապարակված «Human Rights Watch» կազմակերպության զեկույցն աչքի է ընկնում հստակ դիրքորոշմամբ: