Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Ինչպես ավարտել  ղարաբաղյան պատերազմը

    Ինչպես ավարտել ղարաբաղյան պատերազմը

    22.03.2013| 00:06
    Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
  • Հացադուլով դեպի կառափնարան

    Հացադուլով դեպի կառափնարան

    15.03.2013| 12:55
    Արմավիրի քաղաքապետի հրաժարականն այդպես էլ չընդունվեց։ Այնինչ քաղաքապետն առաջին հայրենասիրական քայլն էր կատարում։ Նրան չհասկացան և չգնահատեցին։ Կառավարությունը պարտադրեց տուրք չտալ զգացմունքներին և շարունակել Արմավիրի բռնադատումը։
  • Հուսանք` Ձեր հոգու խորքում  ընդունում եք, որ չեք հավաքել  անհրաժեշտ քվե

    Հուսանք` Ձեր հոգու խորքում ընդունում եք, որ չեք հավաքել անհրաժեշտ քվե

    15.03.2013| 00:01
    Ցավալի է, երբ ժողովուրդը դառնում է անկառավարելի, երբ միջակությունները և անհավասարակշիռ տգետները քարեր են նետում մեծությունների վրա: Կարդում ես լրագրերը, կայքէջերը և ապշում մարդկանց անլրջությունից, անտեղի ժողովրդահաճությունից, ենթադրյալ կեղծիքները մեծածավալ կեղծարարության վերածելու մոլեռանդությունից: Մեծամասշտաբ կեղծարարությամբ ու անհանդուրժողականությամբ մոլորվածները մեղադրում են ազնվասիրտ, հայրենասեր, հանճարեղ Շառլին, մեծ մտավորականներ, հայրենիքի բախտով մտահոգ Սոս Սարգսյանին, Ռազմիկ Դավոյանին, հայ հոգևոր առաջնորդներին, նաև ողջ աշխարհի ղեկավարներին` ինչպես եք համարձակվում շնորհավորել Սերժ Սարգսյանին` որպես ընտրված նախագահի. զարմանք բան է, ողջ աշխարհը ճանաչում է ընտրությունների իրավաչափ լինելը, բացի օրուգիշեր ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից ճամարտակող, ժողովրդական զանգվածներին հրահրող «հրապարակախոսներից» և նրանց ձայնակցող ալիևշչինայից:
  • Ինչու է ընդդիմությունը պարտվում

    Ինչու է ընդդիմությունը պարտվում

    06.03.2013| 23:20
    Հայաստանում բոլոր ընդդիմությունները, սկսած 1996 թվից, խոսել են թալանից, կեղծված ընտրություններից, համակարգի փոփոխության անհրաժեշտությունից, ժողովրդի համախմբման դեպքում հաղթանակի հասնելու հնարավորությունից: Արդյունքում, սակայն, միշտ հաղթել է իշխանությունը, նույնիսկ ժողովրդի այնպիսի համախմբման դեպքում, որ տեղի ունեցավ 2003 և 2008 թվականներին:
  • Ի՞նչ են անելու «բարև»-ից հետո

    Ի՞նչ են անելու «բարև»-ից հետո

    05.03.2013| 15:27
    Չգիտեմ` Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցներն իրո՞ք հավատում են իրենց իսկ լեզվով ասած` «բարև»-ի հեղափոխությանը, թե ոչ, բայց որքան ձգվի այդ «հեղափոխությունը», այնքան ամեն ինչ անհամանալու է, ինչպես լինում է բոլոր չծրագրված գործողությունների դեպքում: Եվ հերթական անգամ ժողովուրդը ստիպված է լինելու հուսախաբ հեռանալ Ազատության հրապարակից: Իսկ թե ինչու հուսախաբ` խոսենք փաստերով:
  • «Չի՛ եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որը միշտ վարակիչ է»

    «Չի՛ եղել ավելի զարհուրելի թույն, քան վատ օրինակը առաջնորդի, որը միշտ վարակիչ է»

    05.03.2013| 11:50
    Կարդացի «Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում» հոդվածը («Իրատես de facto», 18. 02. 2013 թ.) և շատ զարմացա, որ նորից ու նորից փորձ է արվում ամեն գնով պաշտպանելու մեծարելու մեծագույն մարդասպաններին, դասական ճիզվիտներին, որոնք, միջոցների մեջ խտրություն չդնելով, իրենց ողջ գործունեությամբ բարոյազրկել, վարկաբեկել, հիմնովին աղավաղել, խեղաթյուրել և ի, վերջո, կործանման են նախապատրաստել սոցիալիզմի վեհ գաղափարները:
  • «Լևո՜ն, Լևո՜ն» գոչողներն այսօր  կանչում են «Րաֆֆի՜, Րաֆֆի՜»

    «Լևո՜ն, Լևո՜ն» գոչողներն այսօր կանչում են «Րաֆֆի՜, Րաֆֆի՜»

    05.03.2013| 00:39
    Սկզբից ևեթ ներողություն եմ խնդրում Րաֆֆուց և ասում, որ երբեք նրան չեմ համեմատում Լևոնի հետ, որովհետև նա, գուցե և որոշ հարցերում մոլորյալ, բայց որակական հատկանիշներով Լևոնից տարբերվող և նրա հետ որևէ համեմատելի եզր չունեցող անհատ է: Րաֆֆու նպատակները և գործելաոճն ազնիվ են, երբեք աչքի չի ընկել իշխանատենչությամբ և հանուն իշխանության չի գնա անազնիվ ճանապարհով, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը:
  • Մինչև ո՞ւր և ե՞րբ (կամ նամակ Ռուբեն Հախվերդյանին)

    Մինչև ո՞ւր և ե՞րբ (կամ նամակ Ռուբեն Հախվերդյանին)

    05.03.2013| 00:18
    Այսօր աշխարհում ոչ մի ժողովուրդ այնքան քաղաքականացված չէ, և ոչ մի հասարակությունում այնքան ատելությամբ լցված չեն միմյանց նկատմամբ, որքան հայերս: Ժողովուրդ հասկացությունը բարդ և տարողունակ է: Եվ այդ տարողունակ կաթսայում ամեն ինչ կա: Անբարո, ծախու, դավաճան, տքնաջան աշխատող, արարող մարդուց մինչև հանճարեղ բանաստեղծ, մտավորական, երգահան:
  • Կռապաշտների երթը (Քյարամն ու Քյալամը)

    Կռապաշտների երթը (Քյարամն ու Քյալամը)

    01.03.2013| 12:32
    Անկեղծ ասած, այլ նյութեր էի հրամցնելու բոսորամիտ ընթերցողիս։ Զորօրինակ, նյութ այլաբանական, բարդու հովին տռզած դդմիկների, կամ էլ նյութ իրատեսական, հյուրանոցախեղդ եղած Ծաղկաձորի մասին։ Սակայն շաբաթը, շաբաթօրյակային աշխուժությամբ, դեն է հրում ուրբաթին և հրամցնում է քաղաքական ցնցակաթվածը` Րաֆֆին հեղաշրջման մակույկներից փոխադրվում է Շարժման առագաստանավ։ Հուսանք` այս փորձը փորձանք չի դառնա ո՛չ նրա, ո՛չ էլ մեր գլխին։ Այնուամենայնիվ, շաբաթվա (ի՜նչ իմանանք, գուցե թե տարվա և հնգամյակի) քաղգերակայությունը ՀՀՇ(Կ)-ի վերաձևումն էր ՀԱԿ(Կ)-ի։
  • Հարազատի խոսք` Րաֆֆի Հովհաննիսյանին

    Հարազատի խոսք` Րաֆֆի Հովհաննիսյանին

    27.02.2013| 17:34
    Հանճարեղ Սերվանտեսի ռոմանտիկ հերոս, սիրելի Րաֆֆի, ինչքա՞ն պետք է յոթերորդ երկնքից կռիվդ շարունակես հողմաղացների դեմ, ե՞րբ պետք է իջնես ու կանգնես իրական հողի վրա և սթափ հայացքով նայես չորս կողմդ։ Միգուցե իրական հողը քեզ կողմնորոշի, ու հասկանաս, որ եթե քո փոխարեն հրապարակ իջներ անտառից փախած մի եղնիկ կամ ժայռերից իջած մի քարայծ, դարձյալ նույնքան ձայներ էր հավաքելու։ Ինչո՞ւ քեզ համար ձայներ հավաքողները հատկապես քեզ ընտրեցին և ոչ թե, ասենք, Հրանտ Բագրատյանին։ Որովհետև զանազան գույնի մասոնական և այլ կարգի շկոլաներ անցած կամ դրսից ղեկավարվող այդ ուժերը գիտեին, որ երկրի տնտեսությունը կործանած, ավազակային թալանը պետական մակարդակի հասցրած մեկի համար ձայներ հավաքել չեն կարող։ Իսկ դու Սերվանտեսի հերոսի պես ազնիվ ու անկաշառ, անցած ճանապարհով անբիծ, ամենից շատ եթերային, քան հողեղեն, այն որոնվածն էիր, որով կարող էին շարունակել իրենց սև գործը և չսխալվեցին։ Հասարակության ոտնահարված, հուսաբեկված մեծածավալ շերտերին այս վիճակից դուրս գալու հույս էր հարկավոր, թեկուզ այն լիներ սովորական փրփուր։